Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ վրացական խաչապուրի

Դիտումներ 190

Ինչպե՞ս պատրաստել շատ համեղ վրացական խաչապուրի

Բաղադրամասեր

0,5 կգ ալյուրին

Կաթ – 400 գ, 

Կարագ – 60 գ, 

Ձու – 2 հատ, 

Պանիր սուլուգունի – 300 գ, 

Պանիր իմերեթական – 300 գ, 

Շաքարավազ – 10 գ, 

Խոշոր աղ – 10 գ, 

Չոր դրոժ – 5 գ,
 



Պատրաստման եղանակը

  • Դրոժը լցնել մի փոքր գոլ կաթի մեջ, ավելացնել շաքարավազ, 1 ձու, մի փոքր ալյուր (պետք է լինի թթվասերի պնդության), խառնել ձեռքերով և թողնել 30 րոպե տաք տեղում, որպեսզի թթխմորը բարձրանա:

  • Մնացած ալյուրն այդ ժամանակ մաղել, ավելացնել խոշոր աղ և 20 գ կարագ:

  • Հենց թթխմորը բարձրանա, ավելացնել այն կարագով խառնած ալյուրի մեջ, ավելացնել մնացած կաթը և պինդ խմոր հունցել: Ծածկել խմորը սննդային թաղանթով և դնել սառնարանը, իսկ 1 ժամ 30 րոպե հետո, երբ խմորը բարձրանա, հանել և բաժանել 70 գրամանոց մասերի:

  • Սեղանի վրա ալյուր ցանել և խմորները գրտնակել բոլոր ուղղություններով այնպես, որպեսզի ստացվեն բարակ քառակուսիներ: Խմորը ծալել և նորից գրտնակել և կրկրնել դա 3 անգամ: Եթե անհրաժեշ տէ, ալյուր ցանել, որպեսզի խմորը չկպչի ձեռքերին:

  • Պանիրը քերել խոշոր քերիչով, ավելացնել 20 գ կարագ և 1 ձու: Լավ խառնել: Ամեն քառակուսու վրա դնել 60 գ պանրային խճողակ և ծայրերն ամրացնել իրար ծրարի նման:

  • Խփել նախօրոք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե: Մնացած կարագը հալեցնել և քսել խաչապուրու վրա:

  • Թխվելուց հետո անմիջապես մատուցել



Ամենաընթերցվածը