Ինչպե՞ս պատրաստել դդմիկով կոտլետ․ Սա ամենապարզ, բայց ա,եմահամեղ բաղադրատոմսն է
Դիտումներ 20639
Բաղադրամասեր
Դդմիկով կոտլետ
4-5 հատ միջին չափսի դդմիկ,
1 հատ գազար,
1 պճեղ սխտոր,
1 հատ միջին չափսի սոխ,
1 կապ սամիթ,
2 հատ ձու,
2 ճ/գ ալյուր,
2 ճ/գ պաքսիմատ,
աղ,
սև պղպեղ,
ձեթ ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
Դդմիկները լվանալ և քերել բարակ քերիչով։ Վրան աղ լցնել և թողնել 10-15 րոպե, որպեսզի ջուրը առանձնանա։ Դդմիկից առաջացած ջուրը քամիչով քամել։
Գազարը քերել և ավելացնել դդմիկի վրա։
Ճզմած սխտորը , սոխը, կտրատած սամիթը, համեմել պղպեղով։ Ավելացնել նաև հարած ձվերը, պաքսիմատը և ալյուրը։ Բոլորը միասին լավ խառնել։
Թավայի մեջ լցնել ձեթ և տաքացնել։
Ձևավորել կոտլետներ և երկու կողմից տապակել տաքացած ձեթի մեջ։
Ամենաընթերցվածը