Տեսեք ինչ հրաշք տեղի կունենա ձեր օրգանիզմում, եթե քնելոևց առաջ և խմեք այն
Ցավոք, շատ մարդիկ տառապում են անքնությունից, և քնի պակասը ազդում է ընդհանուր առողջության վրա:
Վատ քնի ամենատարածված պատճառներն են սթրեսը, դեպրեսիան և անհանգստությունը:
Բացի այդ, անքնությունը կարող է լինել նաև արյան բարձր ճնշման դեղամիջոցների, ցավազրկողների և հակահիստամինային դեղամիջոցների հետևանք։
Քնաբեր հաբերը նույնպես միշտ չէ, որ կարող են օգնել, քանի որ դրանք մշտական ազդեցություն չեն թողնում:
Ավելին, դրանք կարող են նույնիսկ վատթարացնել իրավիճակը և հանգեցնել վատ քնի և անքնության։
Իսկ ցանկացած քնաբերի գլխավոր թերությունն այն է, որ դրանք բոլորն էլ կախվածություն են առաջացնում:
Այս թեյը հեշտ է պատրաստվում և ունի հաճելի համ։ Թեյը բաղկացած է բնական, մատչելի բաղադրիչներից։ .
Բանանը և նրա կեղևը պարունակում են մագնեզիում և կալիում։ Մագնեզիումը չափազանց օգտակար է քնի խանգարումների դեպքում։
Այս թեյը պատրաստելու համար անհրաժեշտ է ընդամենը 10 րոպե։ Խմեք այն անմիջապես քնելուց առաջ։
Բաղադրությունը.
1 բանան
փոքր բաժակ ջուր
դարչին
Կտրեք բանանի ծայրերը, մաքրեք կեղևը և կեղևի հետ միասին դրեք եռացող ջրով կաթսայի մեջ։ Թողնել եփվի 10 րոպե, ապա քամել թեյը և լցնել բաժակի մեջ։ Շաղ տալ դարչին և խմել քնելուց առաջ։
Բանանի թեյը չափազանց հաճելի միջոց է քնի հետ կապված խնդիրների բուժման համար։