Ինչ վտանգավոր հիվանդություն կարելի է որոշել եղունգների վիճակով

Դիտումներ 1230

Ինչ վտանգավոր հիվանդություն կարելի է որոշել եղունգների վիճակով

Մասնագետը կարող է բացահայտել առողջական խնդիրները նույնիսկ հիվանդի եղունգների վիճակից:
Եթե ​​եղունգների վրա մուգ շերտեր, բծեր են հայտնվում, ապա սա նշան է, որ ժամանակն է բժշկի դիմել։ 

Այսպիսի հայտարարություն է արել թերապևտ Ալեքսեյ Խուխրևը:
 



Ինչպես նշել է բժիշկը, եթե եղունգների տակի բծերը ինքնուրույն են առաջացել, ունեն անկանոն ձև և տարբեր գույներ, ապա դա կարող է լինել մելանոմայի նշան։ 
Եղունգների հետ կապված խնդիրները կարող են խոսել նաև այլ հնարավոր հիվանդությունների մասին: 



Օրինակ, եթե դրանք հաճախ են կոտրվում, ապա սա երկաթի դեֆիցիտի նշան է։ Որոշ դեպքերում դա վկայում է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին: 
Եթե ​​եղունգների շուրջ բորբոքումներ, թարախակալումներ և խոցեր կան, ապա դա կարող է վկայել մարմնում ցինկի պակասի մասին։

 



Ամենաընթերցվածը