Ինչ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին

Դիտումներ 346

Ինչ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին

Գարնանը մարդու մարմինը դեռ շատ թույլ է։

Այս ընթացքում սրվում են խրոնիկական հիվանդությունները, քանի որ նվազում է իմունիտետը, առաջանում է վիտամինների և օգտակար միկրոտարրերի դեֆիցիտ։
Այս մասին ավելին պատմել է սննդաբան Իրինա Պիսարեւան։
Նա նշեց, որ ձմռանը մարդու մոտ արևի սուր պակաս է զգացվում, ուստի կարևոր է գարնանը վիտամին D-ի մակարդակը համալրել։

 



Բացի այդ, կարևոր է վիտամին C-ն, որը հզոր հակաօքսիդանտ է: Ընդ որում, նման տարրը հեշտ է ստանալ սննդից, օրինակ՝ սննդակարգում կարելի է ներառել ցիտրուսային մրգեր կամ բրոկկոլի։
Եթե շուրթերը ճաքեն ու չորանան, ապա A և E վիտամիններն ավելորդ չեն լինի։

 



Շատ կարևոր են նաև B խմբի վիտամինները: Բարձրացնում են իմունիտետը, դրական են ազդում նյարդային համակարգի վրա։
Պիսարեւան նաև ընդգծել է, որ կարևոր է լրացնել մագնեզիումի, երկաթի և ցինկի պակասը։

 



Ամենաընթերցվածը