Ինչ ուտել՝ հարթ և առողջ մաշկ ունենալու համար


Անառողջ սնունդը, վատ սովորությունները, քնի պակասը և սթրեսը բացասաբար են անդրադառնում ոչ միայն ընդհանուր առողջության, այլև արտաքին տեսքի վրա։
Միևնույն ժամանակ դժվար է գտնել մարդ, ով չի ցանկանա գեղեցիկ և առողջ մաշկ ունենալ։ Եթե այս ցանկությունը տեղին է, ապա պետք է վերանայել ձեր ապրելակերպը, ավելի շատ ուշադրություն դարձնել առողջ սննդին, որը դրական է ազդում մաշկի վրա։
Կոսմետոլոգ Եկատերինա Վալիեւան պատմել է, թե ինչ է պետք մարդուն ուտել իր արտաքինից գոհ լինելու համար։
Սկզբից պետք է սահմանափակել կաթը սննդակարգում, այն կարող է նոր բորբոքում առաջացնել։ Դասական կաթը ավելի լավ է փոխարինել վարսակի կաթով, որը պարունակում է բջջանյութ, վիտամին E և ֆոլաթթու։
Պետք է նաեւ հատապտուղներ ուտել, դրանք կարեւոր դեր են խաղում մաշկը մաքրելու գործում։
Օգտակար կլինեն լոլիկը, բրոկոլին, ճակնդեղը և ավոկադոն, որոնք հագեցված են վիտամիններով և միկրոէլեմենտներով, դրական են ազդում մարսողության վրա և տալիս են առողջ ու փայլուն մաշկ։
Արտիճուկը հաճախ օգտագործվում է կոսմետիկայի պատրաստման մեջ՝ շնորհիվ իր հզոր հակաօքսիդանտ հատկությունների։ Այնուամենայնիվ, բժիշկը նշեց, որ դրանք նույնքան լավ են գործում ներքին օգտագործման դեպքում, ի տարբերություն արտաքինի:
