Ինչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե բաց թողնեք նախաճաշը․ Բժիշկների փորձերը և եզրակացությունները

Դիտումներ 496

Ինչ կկատարվի օրգանիզմի հետ, եթե բաց թողնեք նախաճաշը․ Բժիշկների փորձերը և եզրակացությունները

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ առավոտյան կերակուրից հրաժարվելը հանգեցնում է իմունային համակարգի հետ կապված խնդիրների։

Մասնագետները մկների վրա փորձ են անցկացրել, որոնք բաժանվել են երկու խմբի։
Նրանցից մեկը պետք է սնվեր արթնանալուց հետո, իսկ երկրորդը՝ առանց նախաճաշելու։ Գիտնականները արյան նմուշներ են վերցրել կրծողների արթնանալուն պես, այնուհետև 4 և 8 ժամ հետո։

 



Արդյունքում նրանք կարողացել են նկատել անալիզների տարբերությունը։
Պարզվել է, որ մկների մոտ, որոնց առավոտյան սնունդ չեն տվել, մոնոցիտների մակարդակը նվազել է։ Մի քանի ժամ անց այն միջինից ցածր էր, իսկ արթնանալուց 8 ժամ հետո մոնոցիտներ չմնացին:
Հարկ է նշել, որ մոնոցիտները արյան սպիտակ բջիջներ են, որոնք կարևոր դեր են խաղում օրգանիզմը պաշտպանելու, ուռուցքների դեմ պայքարելու և բորբոքման դեմ պայքարում։

 



Երկար ժամանակ քացած կենդանիի օրգանիզմը սկսում է սթրեսի ենթարկվել, մոնոցիտներ է ուղարկում ոսկրածուծ, իսկ արյան նոր բջիջների արտադրությունը չի առաջանում։ 
Ենթադրվում է, որ գիտնականների նման հայտնագործությունը պետք է օգնի ավելի լավ հասկանալ նման սնուցման կողմնակի ազդեցությունները:

 



Ամենաընթերցվածը