Ինչ չի կարելի պահել սառնարանում

Դիտումներ 289

Ինչ չի կարելի պահել սառնարանում

Սառնարանում խորհուրդ չի տրվում պահել

  • Պահածոները, մուրաբաները, ապխտած մթերքները. սրանք միայն ավելորդ տեղ կզբաղեցնեն:
  • Պինդ բանջարեղենը (կարտոֆիլ, գազար, սոխ) պետք է պահել պլաստիկ տուփի մեջ, այլ ոչ սառնարանում, որտեղ դրանք արագ կփչանան: Այսպես, օրինակ, եթե կարտոֆիլը պահեք սառնարանում, կեղևը կմգանա, այն կկորցնի իր տեսքը, բացի այդ, դրանում առկա օսլան աստիճանաբար կվերածվի շաքարի, օգտագործելիս քաղցր համ կունենա: Ճիշտ նույն կերպ սոխին ու սխտորին էլ մաքուր օդ է անհրաժեշտ: Եվս մեկ կանոն. չի կարելի սոխն ու կարտոֆիլն իրար հետ պահել, նրանց միջև ռեակցիա կառաջանա, որի հետևանքով սոխը կկորցնի իր օգտակար հատկությունները:
  • Լոլիկը. սառնարանում լոլիկը արագ կփափկի ու կկորցնի օգտակար հատկությունները, սակայն լույսի տակ պահել  նույնպես խորհուրդ չի տրվում: Իդեալական տարբերակը այն մութ տեղում ու սենյակային ջերմաստիճանում պահելն է:
  • Բանանը. սառնարանում այն դանդաղ կհասունանա, բացի այդ, կեղևը շատ շուտով շագանակագույն երանգ կստանա: Համային որակների վրա սակայն դա չի անդրադառնա:


  • Սեխը, ձմերուկն ու դդումը նույնպես խորհուրդ չի տրվում պահել սառնարանում:
  • Ցիտրուսային մրգերը. ցածր ջերմաստիճանային պայմաններում այս մրգերը վնասակար նյութեր են արտադրում, ուստի դրանք ավելի լավ է պահարանում պահել: Սառնարանում պետք չէ նաև տանձն ու արքայանարինջը դնել. դրանք լավ է թղթի մեջ փաթաթել ու պահել չոր տեղում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  • Կծու սոուսները. երևի նկատած կլինեք, որ ռեստորաններում դրանք երբեք սառը վիճակում չեն մատուցվում, հատկապես այն սոուսները, որոնք քացախի հիմքով են պատրաստված: Սառնարանում դրանք կորցնում են համը, փոխվում է նաև բաղադրությունը:
  • Համեմունքները. ոչ մի պատճառ չկա նաև համեմունքները սառնարանում պահելու համար: Նախ դրանք խոնավության ու սառնության հետևանքով կորցնում են համը, և երկրորդ, դրանցից շատերը առանց այն էլ կարող են տարիներով պահպանվել նաև սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
  • Ձիթապտղի յուղը. այն սառնության հետևանքով կկորցնի համը:
  • Մեղրը. ցուրտը սպանում է դրանում առկա օգտակար նյութերը:
  • Շոկոլադն ու կոնֆետները. ցածր ջերմաստիճանի պայմաններում նրանց վրա շաքարի հետքեր են առաջանում, դրանք այսպես ասած սպիտակում են: Այս տեսքով դրանք, իհարկե, կարելի է ուտել, սակայն այլևս այնքան համեղ չեն լինի, բացի այդ, տեսքն էլ հարմար չի լինի սեղանին դնելու համար:


Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=3342&l=am



Ամենաընթերցվածը