Ինչ անել, եթե ջերմաչափը կոտրվել է. Խորհուրդ, որը հազարավոր մարդկանց փրկեց խնդիրներից
Սնդիկով ջերմաչափի կոտրվելը խնդիր է, որը խուճապ է առաջացնում նույնիսկ մեծահասակների մոտ: Շատերը չգիտեն, թե ինչպես ճիշտ հավաքել սնդիկի և ջերմաչափի բեկորները, որպեսզի չվնասեն իրենց և իրենց սիրելիներին:
1. Բոլորին դուրս հանեք այն սենյակից, որտեղ ջերմաչափը կոտրվել է, մի մոռացեք ընտանի կենդանիների մասին։
2. Օդորակիչ օգտագործեք սենյակում ջերմաստիճանը 16-18 աստիճանի դարձնելու համար։
3. Ամուր փակեք սենյակի դուռը և բացեք բոլոր պատուհանները։
4. Համոզվեք, որ հագուստի կամ կոշիկի վրա սնդիկ չկա:
5. Հագեք ռետինե ձեռնոցներ և դրեք բժշկական դիմակ։
6. Պատրաստեք ապակե տարա՝ կափարիչով (այստեղ կհավաքեք սնդիկը)։ Մի մոռացեք բանկան ջրով լցնել։
7. Հավաքեք սնդիկի գնդիկները թրջոցով կամ ներարկիչով և լցրեք ջրով տարայի մեջ: Եթե ապակու փոքր կտորները մնում են հատակին, վերցրեք դրանք սպունգով կամ թաց թերթով:
Սնդիկի հավաքման ամբողջ ընթացակարգի ավարտից հետո հատակը երկու անգամ լվացեք քլոր պարունակող լուծույթով: 1 լիտր ջրի համար օգտագործեք 1 ճաշի գդալ քլոր։ Այս եղանակով հատակը պետք է լվանալ շաբաթական 2 անգամ մեկ ամիս շարունակ։ Ոչ մի դեպքում չպետք է դեն նետեք հավաքված սնդիկի բանկան, այն պետք է տեղափոխել մասնագիտացված հաստատություններ, եթե այդպիսիք կան ձեր քաղաքում։
Մի մոռացեք կիսվել այս հոդվածով ձեր ընկերների հետ, նրանք երախտապարտ կլինեն: