Իմանալով այս բաղադրատոմսը ՝ խանութից այլևս պանիր չեք գնի. Տան պայմաններում պատրաստեք անչափ համեղ պանիր

Դիտումներ 187

Իմանալով այս բաղադրատոմսը ՝ խանութից այլևս պանիր չեք գնի. Տան պայմաններում պատրաստեք անչափ համեղ պանիր

Բաղադրիչներ․

  • 1 լիտր կաթ,
  • 1 ճաշի գդալ աղ,
  • 200-300 գրամ թթվասեր,
  • 3 ձու։



Պատրաստումը․

Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։
Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։


Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։
Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։
Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։


Մի քանի ժամից կարելի է ուտել։
Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։
Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր  (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։ Եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։



Ամենաընթերցվածը