Հրաժեշտ տվեք գաստրիտին և այրոցին բրնձի միջոցով
Աշխարհում շատ մարդիկ բրնձի ջուրն օգտագործում են գաստրիտի բուժման և կանխարգելման համար: Ահա թե ինչ պետք է անեք՝ 1 բաժակ բրինձ ավելացնել 400 մլ եռման ջրին։ Թողեք եփվի 8 րոպե, ապա հանեք կրակից։ Քամեք խառնուրդը և խմեք հեղուկը օրը 2 անգամ։
Կտավատի սերմեր
Մարդիկ կտավատի սերմ են օգտագործում նաև թթվային ռեֆլյուքսից ազատվելու և մարսողական այլ խնդիրներ բուժելու համար: Ահա թե ինչ պետք է անեք՝ 1 ճաշի գդալ կտավատի սերմ ավելացնել մի բաժակ ջրի մեջ և թողնել առնվազն 12 ժամ։ Խմեք սենյակային ջերմաստիճան վիճակում։
Գազար
Այո, դուք անպայման պետք է գազար ավելացնեք ձեր առողջ սննդակարգում: Գազարն աշխատում է որպես հզոր հակաբորբոքային և միզամուղ միջոց, և դա կօգնի նվազեցնել ախտանիշները: Դա շատ պարզ է՝ պարզապես գազար ավելացրեք ձեր սիրելի աղցանին կամ այլ ուտեստներին:
Թարմ կաղամբի հյութ
100 մլ թարմ կաղամբի հյութը ամեն առավոտ դատարկ ստամոքսին խմելով կարող է արագ ազատել գաստրիտից առաջացած անհանգստությունը: Սա ավանդական միջոց է, որը խորհուրդ են տալիս շատ բժիշկներ։ Կաղամբը գլուտամինի հարուստ աղբյուր է, որն օգնում է բուժել ստամոքսի լորձաթաղանթը և նվազեցնել գրգռվածությունը:
Ինչի՞ց պետք է խուսափել գաստրիտի առկայության դեպքում.
միս, մսամթերք և կենդանական ծագման մթերքներ (կաթնամթերք և ձու);
արագ և անառողջ սնունդ
սպիտակ ալյուրից պատրաստված մթերքներ
կենդանական ճարպեր, զտված յուղեր և մարգարին
ալկոհոլ, ծխախոտ և կոֆեին