Հնդկաձավար, օգտակար հատկությունները։ Լավագույն դիետիկ սնունդը

Դիտումներ 561

Հնդկաձավար, օգտակար հատկությունները։ Լավագույն դիետիկ սնունդը

Հնդկաձավարը միակ սննդատեսակն է, որը չի ենթարկվում գենետիկական ձևափոխման` շնորհիվ այն բանի, որ իր մեջ չկան թունաքիմիկատներ և նիտրատներ:

Հնդկաձավար սկսել են աճեցնել դեռևս 5000 տարի առաջ Հնդկաստանում, Նեպալում, Բիրմայում: Այնուհետև այն սկսել է տարածվել Աֆրիկայում, Միջին Ասիայում և Հունաստանում: Հենց հույներն էին վաճառում ձավարեղենի այս տեսակը, որտեղից էլ գալիս է մթերքի անվանումը:

Ինչով է հատկապես օգտակար հնդկաձավարը օրգանիզմի համար, երբ կարող է վնասակար լինել, որոնք են հակացուցումները, որ վիտամիններն ու հանքանյութերն են գերակշռում այս սննդատեսակում,  ներկայացնում է Aroxj.am-ը:

Հնդկաձավարի բաղադրությունը

Հնդկաձավարի մեջ հանքանյութերի  և վիտամինների չափաբաժինը մյուս ձավարատեսակների համեմատ գրեթե 3 անգամ ավելի շատ է: Եվ այսպես ներկայացնում ենք հնդկաձավարի բացառիկ բաղադրությունը`

 



Վիտամին А, В1, В2, В3, В6, В9, Е, Н, PP
Միկրոտարրեր: երկաթ, կալիում, կալցիում,  մագնեզիում, նատրիում, քլոր,ֆոսֆոր, յոդ, մեղր, ցինկ, մոլիբդեն, վանադիում, տիտան, անագ
մոնոսախարոիդներ
մոխիր
մանրաթելեր
օսլա
Ինչ վերաբերում է ճարպերին, սպիտակուցներին և  ածխաջրերին, ապա այս դեպքում ևս հնդկաձավարն առաջին տեղում է: Ճարպերը հիմնականում բուսական ծագման են, որոնք նվազեցնում են խոլեստերինի մակարդակը  և կարգավորում նյութափոխանակությունը: Հնդկաձավարի բաղադության մեջ մտնող սպիտակուցներն իրենց հերթին պարունակում են մեծ քանակությամբ ամինաթթուներ:

Չնայած, որ հնդկաձավարը բավականին կալորիական է (310 կկալ 100 գրամում) , այնուամենայնիվ վնասակար նյութերը  դրանում քիչ են , փոխարենը բջջանքի չափաբաժինն է մեծ:  Այսպիսով, հնդկաձավար օգտագործելու դեպքում կարգավորվում է նյութափոխանակությունը, ավելի շատ կալորիաներ են այրվում, իսկ արյան մեջ շաքարի բաղադրությունը աննշան է դառնում:

Ինչու է անհրաժեշտ հնդկաձավարը

Հնդկաձավարը օրգանիզմի համար համարվում է առողջ սննդատեսակ: Այն ամրացնում է արյունատար անոթների պատերը,  նյարդային համակարգը` նվազեցնելով դեպրեսիայի հավանականությունը: Հնդկաձավարի օգտագործումն անփոխարինելի միջոց է հետևյալ դեպքերում`

քրոնիկ հոգնածություն, սթրես,
իմունիտետի հետ կապված խնդիրներ, թունավորում,
աղեստամոքսայինն տրակտի խանգարումներ, գաստրիտ, մարսողության խանգարումներ,
սրտանոթային  համակարգի հետ կապված խնդիրներ` հիպերտոնիա, աթերոսկլերոզ
անեմիա,
շաքարային դիաբետ,
տարբեր տեսակի ծագման ուռուցքներ, նորագոյացություններ
Ում է հակացուցված հնդկաձավարը

Իրականում ձավարեղենի այս տեսակը չունի ոչ մի վնասակար հատկություն: Սակայն  հնդկաձավարը կարող է որոշ մարդկանց մոտ ալերգիկ ռեակցիա առաջացմել: Սա չի նշանակում, որ այն ալերգիկ մթերք է, պարզապես  պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնց մեր օրգանիզմը կարող է բացասական արձագանք տալ: Որոշ մարդկաց համար էլ կարող է բացասական անդրադարձ ունենա դրանում պարունակվող մեծաքանակ օսլան: Այս դեպքում կարելի է շատ չեփել այն, պարզապես թերխաշ վիճակում թողնել:

Դիետոլոգները հաստատում են հնդկաձավարի դիետիկ հատկությունը, սակայն չեն խրախուսում նրանց, ովքեր նախընտրում են շաբաթներով միայն հնդկաձավար ուտել:





Ամենաընթերցվածը