Հերպեսի դեմ պայքարի 5 ժողովրդական միջոց և 1 օրում կունենաք ցանկալի արդյունք
Հերպեսը ամենատհաճ խնդիրներից է։ Թեև այն հաճախ ընթանում է մեղմ ձևով, դրսևորվում է միայն վեց ամիսը մեկ անգամ, այնուամենայնիվ, այն շատ խնդիրներ է առաջացնում։
Այս վարակի հիմնական հատկանիշը շուրթերին բնորոշ ցանն է, որը ոչ միայն քոր է գալիս, այլև սարսափելի տգեղ տեսք ունի։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հերպեսից ազատվելու 5 ժողովրդական միջոց.
1. Ալոե․
Սա ամենապարզ միջոցն է։ Ալոեի հյութը հիանալի օգնում է հերպեսի վերացմանը։
Յուրաքանչյուր 2 ժամը մեկ քսեք ցավոտ հատվածին կամ պարզապես դրա վրա դրեք ալոեի տերև:
2. Կաթ.
Բամբակյա շվաբրը խոնավացրեք 1,5% յուղայնությամբ կաթով և քսեք հերպեսով տուժած տարածքին: Մի լվացեք այն ջրով, մինչև այն չորանա:
Կրկնեք ընթացակարգը յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:
3. Ջրածնի պերօքսիդ.
Եթե շրթունքների վրա արդեն բշտիկներ են հայտնվել, ապա ավելի լավ է դրանք այրել ջրածնի պերօքսիդով: Դա արեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, մինչև հետքեր չմնան:
4. Սխտոր.
Մեկ պճեղը ճզմեք սխտորի մամլիչով և ստացված քսուքը քսեք ցավոտ հատվածին: Իհարկե, այս մեթոդը հարմար է միայն տնային բուժման համար, բայց չափազանց արդյունավետ է:
5. Անանուխի եթերայուղ․
Այս մեթոդը կարելի է կիրառել նաև տանից դուրս գալուց առաջ, քանի որ անանուխի յուղը լավ հոտ ունի։ Կիրառեք այն օրական 3 անգամ տուժած տարածքին։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս բոլոր մեթոդները չեն սպանի հերպեսի վիրուսը, բայց կփրկեն ձեզ նրա արտաքին դրսևորումներից: Ցանկացած ինքնաբուժման մեթոդ կիրառելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։