Հայոյանքներ, վեճ․ Թեժ վիճաբանություն Ալեն Սիմոնյանի և քաղաքացու միջև․ Տեսանյութ

Այսօր հերթական միջադեպն է տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։

Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն, ապա հրահանգել բերման ենթարկել նրան։
Մանրամասները տեսանյութում ՝
Ալեն Ռոբերտի Սիմոնյան (հունվարի 5, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման խորհրդարանի փոխխոսնակ[1]։ Հայաստանի Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր (2018 մայիսի 16-ից), Հանդիսացել է «Արարատ» ամսագրի և araratnews.am կայքի գլխավոր խմբագիրը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
2022 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 13-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները
2013 թվականին կայացած նախագահական ընտրություններում սատարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին։
2013 թվականի մայիսի 5-ին կայացած Երևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է որպես ավագանու թեկնածու՝ ընդգրկված լինելով «Բարև Երևան» դաշինքի նախընտրական ցուցակում։
2013 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորի կառավարման խորհրդի անդամ:2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչություն անդամ։
2015 թվականի հունիսի 17-ին Ալեն Սիմոնյանը ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ։
2017-2018 թթ․՝ Երևանի ավագանու անդամ («ԵԼՔ» դաշինք)։
2018 թվականի մայիսի 16-ից ԱԺ պատգամավոր է
2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 21 949 ձայն։
2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[10][11]։
2019 թվականի հունվարի 15-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նիստի ժամանակ ընտրվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ։
2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[14][15][16][17][18][19։
2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կազմում։
Հնչեղություն ստացած դեպքեր
Ալեն Սիմոնյանն անմիջականորեն մասնակցել է կամ նրա անունը հնչեցվել է մի շարք դեպքերով, որոնք ստացել են լայն հնչեղություն հայաստանյան հանրային-քաղաքական կյանքում և լուսաբանվել մամուլում։
2020 թվականի ապրիլի 29-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի և Ադեկվատ կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի միջև։ Ըստ Ալեն Սիմոնյանի հայտարարխության՝ Երևանի փողոցներից մեկով զբոսնելիս ինքը տեսել է հանդիպակաց քայլող Արթուր Դանիելյանին, երկար նայել է նրան, ապա բարևել, ինչին ի պատասխան վերջինն իրեն ասել է «բարև բ*զի տղա»։ Դրանից հետո, ըստ Ալեն Սիմոնյանի հայտարարության, Արթուր Դանիելյանին ասել է, որ նույն կարծիքն ունի նրա մասին և գլխով հարվածել է վերջինի քթին։ Սկսված ծեծկռտուքի ընթացքում, ըստ Ալեն Սիմոնյանի, ինքը ստացել է մարմնական վնասվածք։ Դեպքից հետո Արթուր Դանիելյանը ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել, վերջինը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը[23][24][25]։ Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունն էլ հայտնել է, որ գլխով հարվածելու պահին Ալեն Սիմոնյանը գտնվել է խիստ հուզմունքի վիճակում[24]։ 2 տարի տևած դատական գործընթացն ավարտվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ վաղեմության ժամկետի լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելով։
