Հայկական ապուր ոսպով և ավելուկով․ Համից չեք կարող կշտանալ
Դիտումներ 876
Բաղադրիչներ
- Ավելուկ - 150 գ
- Ոսպ - 100 գ
- Սոխ - 1 հատ
- Սխտոր - 2 պճեղ
- Կարագ - ըստ ճաշակի
- Աղ, պղպեղ - ըստ ճաշակի
- Ալյուր (ըստ ցանկության) - 1 ճ․գ․
Ավելուկը 1-2 ժամ թրջել ջրի մեջ, որպեսզի դառնությունը դուրս գա։ Ոսպը թրջում ենք կես ժամ։
Ավելուկը ողողում ենք և եփում 5-7 րոպե եռման ջրի մեջ։ Քամեք և եփած երկար ցողունները մանր կտրատեք։
Մաքրել սոխը և կտրատել փոքր խորանարդների։ Տապակել մինչև դարչնագույն դառնա՝ միջին ջերմության վրա տապակի մեջ: Ապա տեղափոխում ենք թավայի մեջ, որտեղ եփվելու է ապուրը։
Սոխին ավելացնել ավելուկն ու ոսպը, տապակել ձեթի մեջ։ Աղ եւ պղպեղ ավելացնել։ Ապուրը թանձրացնելու համար ավելացնել ալյուրը։
Ջուր ավելացրեք և ապուրը եփեք 20-30 րոպե։
Մատուցման համար պատրաստել սխտորի սոուս՝ 2 պճեղ սխտորը ճզմել և ապուրից մի քիչ արգանակ ավելացնել։
Ամենաընթերցվածը