Գոռ Հակոբյանը որդու հետ նոր ՝ հուզիչ լուսանկար է հրապարակել

Գոռ Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել որդու ՝ Ֆելիքսի հետ։

Ինչպես արդեն տեղյակ եք Գոռ Հակոբյանը ընտանիքի հետ Գերմանիա է մեկնել երեխայի բուժման համար։

Գոռ Հակոբյանը հայտնել էր որդու մոտ հայտնաբերված հիվանդության մասին և հայտարարել դրամահավաք, որը ավարտվել էր ընդամենը երկու օրում։
Գոռ Հակոբյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 14-ին՝ ՀԽՍՀ Ղափան քաղաքում, 3 տարեկան հասակում՝ 1991թ., ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի։ Ամուսնացած է, ունի երեք որդի։

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 37 միջնակարգ դպրոցը, իսկ 2010 թվականին՝ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի դերասանական բաժինը։
2006-2010 թվականներին մասնակցել է «Նոր Ծոեր» երաժշտական նախագծում, և հայտնի եղել «Գոռ ՆՏ» մականվամբ։
2012-2014 թվականներին հեղինակել և նկարահանել է ԱնտիՎիրուս նախագիծը, որտեղ հանդիսացել է որպես հաղորդավար, սցենարիստ և պրոդյուսեր։
2014–2019 թվականներին նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմում, և մարմնավորել Ֆելիքսի (Ֆելո) դերը։
2018 թվականին հիմնադրել է սեփական ձայնագրման ստուդիան։
