Գիշերային մաշկի խնամք. Մի քանի գաղտնիք գեղեցիկ արթնանալու համար
Անկեղծ լինենք, շատ կանայք այնքան էլ կարևոր չեն համարում երեկոյան կամ, ինչպես հաճախ անվանում են, գիշերային մաշկի խնամքը։ Դա կարելի է բացատրել նրանով, որ հոգնածության պատճառով ցանկանում եք անմիջապես ընկնել ձեր սիրելի մահճակալն ու քնել։
Խորհուրդ ենք տալիս քնելուց առաջ խնամել մաշկը: Այն կպահանջի առավելագույնը 5 րոպե, բայց առավոտյան բոլորը կնախանձեն ձեր դեմքի թարմությանը։
Գիշերային մաշկի խնամքի խորհուրդներ․
Երբեք մի գնա քնելու առանց մաշկը մաքրելու և դիմահարդարումը հեռացնելու։
Վազելինը կարող է օգտագործվել որպես դիմահարդարում մաքրող միջոց: Հատկապես հարմար է չոր մաշկ ունեցողների համար:
Ցերեկային քսուքները մի փոխարինեք գիշերայինով և հակառակը։
Նույն վազելինը կարելի է քնելուց առաջ քսել աչքերի շուրջ, այտերի և այտոսկրերի, շուրթերի և բերանի շուրջ մաշկին՝ միաժամանակ մեղմորեն մերսելով դեմքը:
Եթե ունեք յուղոտ կամ խնդրահարույց մաշկ, ապա քնելուց առաջ օգտագործեք սալիցիլաթթու, որը հասանելի է 1% կամ 2% լուծույթների տեսքով։
Սկսելու համար մաքրեք ձեր դեմքը կոսմետիկ միջոցներից, լվացեք ձեր դեմքը տաք ջրով և սրբեք մաշկը սալիցիլաթթու պարունակող լոսյոնով։
Զգույշ եղեք սալիցիլաթթվի հետ. այն չի կարելի քսել այն վայրերում, որտեղ կան խալեր, գորտնուկներ կամ բնածին հետքեր:
Եթե ունեք երիտասարդ, բայց ոչ չոր մաշկ, դա միանգամայն հնարավոր է անել առանց գիշերային կրեմի։