Ամենաառողջարար, համեղ և դիետիկ 3 աղցանների բաղադրատոմսերը
Ձեզ հարկավոր է․
500 գ եղինջի տերևներ
50 գ մաղադանոս և սամիթ
4 պճեղ սխտոր
1-2 հատ ընկույզ
3-4 ճ.գ բուսական յուղ
1 ճ.գ կիտրոնի հյութ, աղ
Եղինջները ողողել, տրորել գրտնակով։ Բուսայուղին խառնել ճզմած սխտոր և աղ, խառնուրդը ավելացնել եղինջին՝ մանրացրած սամիթի և մաղադանոսի, ինչպես նաև մանրացրած ընկույզի հետ, ցողել կիտրոնի հյութով։
Բաղադրատոմս 2․
1 բաժակ մանր կտրատած եղինջ
1 փոքր ճակնդեղ
2 պճեղ սխտոր
Ճակնդեղը լվանալ և քերել, սխտորը մանրացնել։ Եղինջները 1 ժամ թրմեք սառը ջրում, ապա մանրակրկիտ լվացեք, մանր կտրատեք, խառնեք ճակնդեղի և ճզմած սխտորի հետ։ Ավելացնել մայոնեզը և աղը՝ ըստ ճաշակի։
Բաղադրատոմս 3․
Եղինջ, թրթնջուկ, մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ - 20-ական գրամ
սխտոր - 2 գ
ձիթապտղի յուղ, աղ՝ ըստ ճաշակի
Եղինջը գրտնակով տրորել։ Բոլոր կանաչիները մանր կտրատել, ավելացնել մանրացված սխտորը, աղը, ձիթապտղի յուղը։