Եթե խորոված սիրում եք, պարտադիր պետք է իմանաք սա
Սննդաբանները նիհարել ցանկացող եւ առողջ կենսակերպ վարող մարդկանց խորհուրդ են տալիս զերծ մնալ կարմիր եւ տապակած մսի օգտագործումից: Սակայն պարզվում է, որ խորովածն այնքան էլ վտանգավոր չէ, որքան մենք ենք կարծում:
Գիտնականները նույնիսկ պնդում են, որ ժամանակ առ ժամանակ խորոված ուտելը նույնիսկ կարող է օգտակար լինել:
Ըստ գիտնականների` խորովածի սիրահարները մսի հետ հակաօքսիդանտների որոշ չափաբաժին են ստանում: Վերջիններս նյութեր են, որոնք մարդու բջիջները պաշտպանում են ազատ ռադիկալների կողմից վնասվելուց:
Պարզվում է, որ այս հակաօքսիդանտները պայքարում են նաև որոշ տարիքային հիվանդությունների, այդ թվում` քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, ուղեղի կաթվածի եւ հոդացավի դեմ: Իսկ խորովածի դեպքում այդ հակաօքսիդանտները պարունակվում են
խորովածի մարինացման համար օգտագործվող կանաչեղենում եւ համեմունքներում:
Ըստ գիտնականների` մարինադով մշակված, սխտոր, մեղր, կարմիր պղպեղ, , կանաչի եւ կոճապղպեղ պարունակող միսն առանձնանում է հակաօքսիդանտներով հարուստ բարձր խտացմամբ: Այդ պատճառով էլ գիտնականները խորհուրդ են տալիս խորովածը մարինացնել վերը նշված նյութերի օգտագործմամբ: