Եթե ունեք մազաթափություն ապա այս հրաշք մեթոդը ձեզ համար է․ Պարզապես կարդացեք այն
Ծննդաբերությունից հետո մազերս ահավոր սկսեցին թափվել։
Ես սկսեցի շրջել համացանցում՝ միջոց փնտրելու համար, և պատրաստվում էի պատվիրել, բայց հետո մայրս զանգահարեց և առաջարկեց փորձել մորաքրոջս դիմակը։
Առաջին օգտագործումից հետո մազերս սկսեցին համեմատաբար ավելի քիչ թափվել, երկրորդից հետո՝ ավելի քիչ։ Երրորդ անգամ սանրը մաքուր էր և լոգարանը նույնպես:
Իսկ հետո մազերը խենթի պես սկսեցին աճել, մեկ ամիս անց նոր մազեր հայտնվեցին, մազերն ավելի ամրացան և փայլ ստացան։
Այսպիսով, դիմակի բաղադրատոմսը.
1 ճաշի գդալ սոխի հյութ (սոխը քերել և քամել)
1 ճ/գ մեղր
1 դեղնուց
1-2 ճ.գ. կռատուկի յուղ (Յուղի քանակը կարելի է ավելացնել, եթե մի փոքր քիչ լինի ձեզ համար, բայց որպես կանոն, դա բավարար է)
Ստացվում է բավականին հեղուկ զանգված։ Քսեք մազերի արմատներին (ես խոզանակով եմ քսում՝ մազերի ներկման համար նախատեսված), մնացածը տարածեք մազերի միջով։ Լոգանքի գլխարկ ենք դնում, փաթաթում սրբիչով ու այսպես թողնում 1 ժամ։ Այնուհետեւ լվանում շամպունով։
Սկզբում դա անում էի շաբաթական երկու անգամ՝ 2 շաբաթ շարունակ։
Մաղթում եմ բոլորիդ գեղեցկություն, առողջություն և փարթամ մազեր: Փորձեք ինքներդ և կիսվեք բաղադրատոմսով ձեր ընկերների հետ:
Հ.Գ. Սոխի հոտից ազատվելու համար հարկավոր է մազերը ողողել մաղադանոսի թուրմով։