Եթե ձեր պարանոցը ցավում է, հիշեք այս 5 խորհուրդները և կիրառեք դրանք
Պարանոցի ցավը կարող է հեշտությամբ փչացնել ձեր ամբողջ օրը: Եվ հեշտ չէ այդ ցավը մեղմացնելը:
Մասնագետների կարծիքով՝ նման ցավի մի քանի պատճառ կա. Դրանցից հիմնականներն են մկանների լարվածությունը՝ քնելու ոչ ճիշտ կեցվածքի, սթրեսի, նստակյաց ապրելակերպի, սպորտային վնասվածքների և վատ կեցվածքի պատճառով։
Այնուամենայնիվ, երբեմն դա կարող է լինել լուրջ հիվանդության ախտանիշ, ինչպիսին է մենինգիտը (հատկապես, երբ զուգակցվում է բարձր ջերմության հետ): Եթե ցավը շարունակվում է ավելի քան 7 օր կամ ուժեղ ցավազրկողներ ընդունելուց հետո, պետք է դիմել բժշկի։
Հակառակ դեպքում, փորձեք այս մեթոդները.
1. Եթե ցավը շատ ուժեղ է, ապա օգտագործեք ցավազրկող:
2. Խնդրեք ինչ-որ մեկին մերսում անել:
3․ Օգտագործեք գերչակի յուղ:
4. Կիրառեք սառը կոմպրես՝ այտուցը թեթևացնելու համար և տաք կոմպրես՝ շրջանառությունը լավացնելու համար: Այն կարող եք թրջել դարչինի կամ քրքումի թուրմով։
5. Եթե ցավն առաջացել է հոգնածությունից՝ հանգստացեք։
Հուսով ենք, որ այս խորհուրդներն օգտակար են ձեզ համար:
Հիշեք՝ պարանոցի ցավը կանխելի է։
1. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես եք քնում։ Մի օգտագործեք չափազանց մեծ և փափուկ բարձեր: Քնել մեջքի վրա կամ կողքի վրա։
2. Աշխատեք շատ երկար չմնալ մեկ դիրքում։ Եթե աշխատում եք համակարգչով, ընդմիջում արեք, շրջեք գրասենյակում և այլն։
3. Սպորտային վարժություններ սկսելուց առաջ տաքացրեք մկանները։