Կոկոսի յուղի օգտակար հատկությունները․ Այն կանանց միակ փրկությունն է
Կոկոսի յուղը աշխարհի ամենամաքուր յուղն է, որը կազմված է հատուկ ճարպաթթուներից, որոնք այլ կերպ են քայքայվում, քան մյուս ճարպերը և ամբողջությամբ կլանվում են օրգանիզմի կողմից: Դուք կարող եք գնել այն դեղատնից կամ պատվիրել առցանց:
1. Խոնավեցնող լոսյոն. Երեկոյան, մաքրման պրոցեդուրաներից հետո, որպես վերջնական քայլ, մաշկին քսեք կոկոսի յուղի մեջ թաթախված բամբակ։ Շարժվեք մերսման գծերով՝ փորձելով չձգել մաշկը։ Մեկ ժամ անց ձեր դեմքը մաքրեք թղթե սրբիչով:
2. Մաքրող դեմքի դիմակ. Խառնել 1 ճ.գ. կոկոսի յուղ և 1 ճ.գ. մեղր։ Խառնուրդը քսել դեմքին 15-20 րոպե, լվանալ տաք ջրով։
3. Աչքերի քսուք. Քնելուց առաջ աչքերի շուրջ սովորական կրեմի փոխարեն կոկոսի յուղ քսեք՝ երաշխավորված լինելով մաշկը երիտասարդացնել և մուգ շրջանակներից ազատվել։
4. Մազերի դիմակ. Յողի տարան պահեք տաք ջրի մեջ, որպեսզի յուղը դառնա հեղուկ: Այն մերսեք մազերի արմատներին մերսման շարժումներով, այնուհետև տարածեք մազերի ամբողջ երկարությամբ։ Սանրեք ձեր մազերը և դրեք գլխարկ: 30 րոպե անց մազերը լվացեք շամպունով։ Մեկ ամսից դուք չեք ճանաչի ձեր մազերը՝ ամուր, առաձգական, հաստ ու փայլուն կդառնան։
5. Միջոց թեփի դեմ. Յուղը քսել գլխամաշկին, փաթաթել և թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան լվացեք ձեր մազերը սովորական եղանակով։
6. Արևապաշտպան միջոց․ Ի դեպ, հնդիկ գեղեցկուհիները չեն պատկերացնում կյանքը առանց մազերին կոկոսի յուղի օգտագործման։ Նրանք մի փոքր քսում են իրենց ափի մեջ և քսում այն մազերին: Սա պաշտպանում է նրանց գանգուրներն արևի կիզիչ ճառագայթներից։
7. Կրեմ սափրվելու համար և հետո: Թերևս ամենաբնական և արդյունավետ միջոցը:
8. Շուրթերի բալզամ. Կոկոսի յուղը խոնավեցնում և երիտասարդացնում է շուրթերի մաշկը, բուժում ճաքերը և կանխում դրանց հետագա տեսքը։
9. Սկրաբ մարմնի և կրունկների համար: Հալեցնել 2-4 ճ.գ. կոկոսի յուղ, ավելացնել 1 ճ.գ. բնական աղացած սուրճ, խառնուրդը լցնել համապատասխան տարայի մեջ, օրինակ՝ կեքսերի համար նախատեսված սիլիկոնե կաղապարի մեջ և ուղարկել սառնարան։ Ջրային պրոցեդուրաներից առաջ շերտից մի կտոր կտրեք և դրանով մերսեք մաշկը։
10. Դիմահարդարումը մաքրող միջոց. Կոկոսի յուղը չի գրգռում աչքերը և արդյունավետորեն դեմքից մաքրում է կոսմետիկան։