Եթե ​​ցանկանում եք մաքրել ձեր օրգանիզմը, հատկապես՝ թոքերը, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել այս բնական օշարակը

Դիտումներ 907

Եթե ​​ցանկանում եք մաքրել ձեր օրգանիզմը, հատկապես՝ թոքերը, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել այս բնական օշարակը

Մարդիկ սխալվում են՝ կարծելով, որ միայն ծխողները պետք է մաքրեն իրենց թոքերը՝ նիկոտինի և խեժի բարձր մակարդակի պատճառով, որը նրանք ընդունում են ծխելիս: Բայց եթե մարդը չի ծխում, ուրեմն հավատում է, որ թոքերի վարակման վտանգ չի սպառնում:

 

 

Մենք բոլորս շնչում ենք տարբեր տեսակի թույներ, որոնք գտնվում են օդում:
Այս տնական օշարակը շատ հեշտ է պատրաստել և օգտագործել:
Արդյունքները շատ շուտով կնկատեք:



Բնական օշարակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները.

1 լիտր ջուր 
Մի ճաշի գդալ քերած կոճապղպեղ
Կես սոխ
Երկու ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ
Երկու ճաշի գդալ քրքումի փոշի
1/2 թեյի գդալ սև պղպեղ

Վերցրեք մի սոխ, մաքրեք կեղևը և կտրատեք շատ փոքր կտորների, ապա դրանք տեղադրեք կաթսայի մեջ և լցրեք ջրով։ Թողեք մեկ ժամ մնա:

 


Հասցրեք եռման աստիճանի և ավելացրեք քրքումը, պղպեղը և կոճապղպեղը, թողեք եռա մեկ րոպե, ծածկեք կափարիչով և թողեք թրմվի մինչև ամբողջովին սառչի։
Քամեք զանգվածը և ավելացրեք կիտրոնի հյութ և մեղր, մանրակրկիտ խառնեք փայտե գդալով։
Օշարակը դնել մաքուր ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։

Որո՞նք են օշարակի բաղադրիչների բուժիչ հատկությունները:
Կիտրոնը լավ դետոքսիկ է օրգանիզմի համար։ Նրա բուժիչ հատկությունների շնորհիվ դուք ոչ միայն առողջ թոքեր կունենաք, այլև կբարելավեք արյան առողջությունը։



Կոճապղպեղը շատ արդյունավետ միջոց է, որը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ մեր օրգանիզմում կուտակված տոքսինները հեռացնելու համար։ Բացի այդ, այն կարող է կայունացնել գլյուկոզայի, խոլեստերինի և տրիգլիցերիդների մակարդակը:
Քրքումն իսկապես օգտակար է մեր առողջության համար՝ շնորհիվ իր սննդանյութերի, որոնք օգնում են մեզ այրել ճարպերը, որոնք կպչում են անոթների պատերին և շրջանառվում: Մյուս կողմից, այն շատ կարճ ժամանակում մաքրում է ամբողջ մարմինը։



Ամենաընթերցվածը