Երիտասարդացնող դիմակի բաղադրատոմս
Ժելատինը որպես օժանդակ բաղադրիչ հաճախ օգտագործվում է գեղեցկության սրահներում՝ այտերն ու կզակը ձգելու համար։
Նրանց, ովքեր ցանկանում են գեղեցիկ տեսք և միշտ թարմ դեմք ունենալ, ամբողջ աշխարհի կոսմետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել ժելատինից դիմակներ։ Եթե այս պրոցեդուրան կանոնավոր անեք, ապա շուտով մաշկը կմաքրվի, կհարթվի և կձգվի։
Ժելատինը լրացնում է կոլագենի պակասը, որն առաջանում է տարիքի հետ։ Այն հեռացնում է կնճիռները, սպիտակեցնում է մաշկը, դարձնում այն թավշյա և բարելավում արյան շրջանառությունը։
Հակատարիքային դիմակի բաղադրատոմս
Ձեզ անհրաժեշտ կլինի
2 ճ.գ. եռացրած ջուր
1 ճ. ժելատին
2 ճ.գ. բանանի խյուս
Ջուրը խառնել ժելատինի հետ, թողնել ուռչի։ Այնուհետեւ ավելացնել բանանի խյուսը եւ հարել։
Ժելատինի դիմակը հավասարաչափ բարակ շերտով քսեք լավ մաքրված դեմքին՝ խուսափելով աչքերից և շուրթերից, պարանոցից և դեկոլտեից։
Ժելատինի դիմակը քսելուց հետո թուլացրեք դեմքի մկանները։
Դիմակը պահեք դեմքին 20 րոպե։ Լվացեք տաք ջրով` մերսման շարժումներով։
Պարբերաբար օգտագործեք այս դիմակը, և ձեր մաշկը ավելի խնամված կդառնա։ Կիսվեք ձեր ընկերների հետ ժելատինով դիմակի այս հիանալի բաղադրատոմսով: