Ելակի մուրաբան արդեն 40 տարի է այսպես եմ պատրաստում․ Հատիկները շատ ձիգ են մնում

Դիտումներ 1786

Ելակի մուրաբան արդեն 40 տարի է այսպես եմ պատրաստում․ Հատիկները շատ ձիգ են մնում

Լավագույն սեզոնն է ելակի մուրաբա պատրաստելու համար։ Ձեզ եմ ուզում առաջարկեմ իմ բաղադրատոմսը, որը արդեն 40 տարի է պատրաստում եմ։

 

 

Ամենահեշտ, համեղ և որակյալ մուրաբան է ստացվում այս բաղադրատոմսից, իսկ ամենակարևորը հատիկները ձիգ են մնում։



Բաղադրամասեր

1 կգ ելակին ՝ 

1 կգ շաքարավազ

 

Պատրաստման եղանակը



Լվացեք ելակները, կտրեք պոչերը։ Ընտրեք միջին չափի ելակներ, ոչ շատ մեծ, ոչ  շատ փոքր։ Ելակի վրա ավելացնել շաքարավազը և զգուշությամբ խառնել։
Ելակը շաքարավազի հետ թողնում ենք 6-8 ժամ, կարող եք ամբողջ գիշեր։ Այդ ընթացքում տարայի մեջ շատ հյութ է գոյանում։
Այնուհետև խառնել և դնել կրակի վրա։ Հասցնել եռման աստիճանի, կրակն անջատել։ Ստացված փրփուրը հեռացնել։ Թողնում ենք 4-6 ժամ։ Այնուհետև նորից բերեք եռման աստիճանի և կրկին անջատեք կրակը։ Թողնում ենք 4-6 ժամ։
Ստերիլիզացրեք  բանկաները։

Ելակի մուրաբան երրորդ անգամ բերեք եռման աստիճանի և եփեք 5 րոպե, այնուհետև վերցրեք կրակի վրայից։
Ելակի արդեն պատրաստի մուրաբան լցրեք ստերիլիզացրած բանկաների մեջ։ Պտուտակեք կափարիչները:

 

 

Տարաները գլխիվայր շրջեք և ծածկեք վերմակով, որպեսզի ամբողջովին սառչի։ Պահպանեք մուրաբան զով տեղում։

Դասական ելակի մուրաբան պատրաստ է։

 



Ամենաընթերցվածը