Դուք սիրու՞մ եք «Ախորժակ» ուտել. Պատրաստեք այս բաղադրատոմսով

Դիտումներ 275

Դուք սիրու՞մ եք «Ախորժակ» ուտել. Պատրաստեք այս բաղադրատոմսով

Ձեզ հարկավոր է.

Լոլիկ 7 կգ
Բուսական յուղ 500 մլ
Չիլի պղպեղ 2 կգ
Սխտոր

 


Աղ
Կարմիր գինու քացախ  (Դուք կարող եք օգտագործել գինու սպիտակ քացախ) 150 մլ
Շաքարավազ 150 գրքմ
Կանաչիներ (մաղադանոս և համեմ)

 



Լոլիկները լավ լվանալ, հեռացնել բոլոր վնասված հատվածներն ու ցողունը։ Կտրեք մասերի և անցկացրեք մսաղացով։
Լոլիկը լցնել կաթսայի մեջ, դնել միջին կրակի վրա, բերել եռման աստիճանի և եփել մինչև թանձրանա, մոտ 45 րոպե: Ավելացնել բուսական յուղ, եռացնել ևս 5 րոպե, ժամանակ առ ժամանակ խառնելով, որպեսզի յուղը լավ տարածվի լոլիկի վրա։

 


Սխտորը մաքրում ենք, լվանում և անցկացնում մսաղացով։ Լոլիկի մեջ ավելացնել սխտորը, համեմել աղով, ավելացնել քացախ և շաքարավազ, լավ խառնել, որպեսզի չոր բաղադրիչները լուծվեն։
 



Պղպեղից հանել է պոչերիը և սերմերը, ողողել հոսող սառը ջրով, կտրել և ավելացնել լոլիկին: Եվս մեկ անգամ ամեն ինչ լավ խառնել և եփել մի 5-10 րոպե։

Մինչ լոլիկը եփվում է, կանաչիները լվանալ,  կտրատել և ավելացնել պատրաստի սոուսին։

Ախորժակը եռացնում ենք մոտ 10 րոպե:

Ավելի լավ է օգտագործել 500 մլ կամ նույնիսկ ավելի փոքր բանկա, 

Եռացող սոուսը լցնել պատրաստված բանկաների մեջ և անմիջապես փակել կափարիչները։ Թողնել սեղանի վրա, մինչև ամբողջովին սառչի` փաթաթված վերմակով։ Պետք չէ տարաները շուռ տալ, մաքուր կափարիչները կմեծացնեն սոուսի պահպանման ժամկետը։ 

 



Ամենաընթերցվածը