Դիետիկ ըմպելիքներ՝ ճարպային կուտակումների բնական «լուծիչներով»
Այս ըմպելիքները կօգնեն արագ նիհարեցնել ձեզ։ Դրանք հիմնված են համեղ և առողջարար բանանի վրա: Այն ոչ միայն կհեռացնի ավելորդ ջուրն օրգանիզմից, այլեւ կհանգստացնի սովի զգացումը։
Բանանը կալիումի իդեալական աղբյուր է, որն օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրը։ Բջջանյութը արագացնում է նյութափոխանակությունը։
* Բանան կտավատի սերմերով.
1 բանան, 1 նարինջ, 2 թեյի գդալ շիճուկ, 2 թեյի գդալ կտավատի սերմեր։
* Բանան սպանախով.
1 բանան, 1/2 բաժակ ցածր յուղայնությամբ յոգուրտ, 200 գ թարմ (սառեցված) սպանախի տերևներ, 1/3 բաժակ վարսակի ալյուր, 1 թեյի գդալ մեղր։
Այս ըմպելիքների պատրաստումը բոլոր դեպքերում նույնն է լինելու։ Լցնել անհրաժեշտ բաղադրիչները բլենդերի մեջ և լավ հարել։
Այս ըմպելիքներն իսկապես զարմանալի արդյունք են տալիս: Ներառեք դրանք ձեր սննդակարգում, և դուք կսկսեք նիհարել։ Ճիշտ սնվեք և զբաղվեք սպորտով։