Դարչին, կիտրոն, մեղր ․․․ Սա հատուկ դետոքս ըմպելիք է, որը 48 ժամում հեռացնում է օրգանիզմից տոքսինները և ավելորդ քաշը
Պարզվում է, որ 48 ժամը բավական է օրգանիզմից տոքսինները հեռացնելու և նյութափոխանակությունն արագացնելու համար, իսկ ընթացքում մի քանի ավելորդ կիլոգրամ կորցնելու համար։ Իհարկե, ֆիզիկական ակտիվությունն ու առողջ սննդակարգը ձեր կազմվածքի լավագույն ընկերներն են, սակայն լրացուցիչ միջոցները նույնպես չեն վնասում։
Խմիչք թիվ 1
Բաղադրիչներ
300 մլ ջուր
1 ճ․գդ. մեղր
0,5 ճ.գդ աղացած կոճապղպեղ
0,5 ճ.գդ դարչին
1 ճ․գդ․ կիտրոնի հյութ
անանուխի ճյուղ (չոր կամ թարմ)
Կոճապղպեղի, դարչինի և անանուխի վրա լցնել եռացրած ջուր, ծածկել և թողնել թրմվի 10 րոպե։ Տաք ըմպելիքի մեջ ավելացրեք մեղր և կիտրոնի հյութ։ Օգտագործեք քնելուց առաջ։
Խմիչք թիվ 2
Բաղադրիչներ
2 լոլիկ
4 պճեղ սխտոր
6 ճ․գդ․ կիտրոնի հյութ
500 մլ ջուր
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի ամանի մեջ, մինչև հարթ զանգված ստանաք: Առավոտյան ընդունեք դատարկ ստամոքսին։
Այս 48 ժամվա ընթացքում ձեր սննդակարգի հիմքում պետք է լինեն առողջ սնունդը՝ թարմ բանջարեղեն և մրգեր, հացահատիկային հաց, անյուղ խաշած միս, վիտամիններով հարուստ հացահատիկ, օրինակ՝ հնդկաձավար կամ ոսպ: Խմեք շատ հեղուկներ՝ օրական առնվազն 2 լիտր:
Այս մաքրող ըմպելիքների բաղադրատոմսերը կարող են օգտակար լինել կարևոր տոներից կամ արձակուրդից առաջ, պահպանեք դրանք, որպեսզի չկորցնեք և կիսվեք ձեր ընկերների հետ: