Դարչինը բուժում է շաքարը, քաղցկեղը, ճնշումը, հարթեցնում մաշկը, օգնում է նիհարել ․․․Սակայն ունի նաև հակացուցումներ


Դարչինն առաջին հերթին հայտնի է որպես ամենահայտնի համեմունքներից մեկը: Հնում ինչ-որ մի ժամանակ այն հասանելի էր միայն թագավորներին ու կայսրերին, բայց այսօր այն կգտնվի ցանկացած տնային տնտեսուհու զինանոցում: Դարչինն օգտագործում են թխվածքներ, աղանդեր ու շոկոլադ պատրաստելիս, ավելացնում են սուրճի մեջ, հաճախ դարչինի ձողիկները պահում են պահարանում պարզապես հոտի համար: Արեւելքում հաճախ դարչինով են համեմում գառան եւ թռչնի մսով պատրաստված ճաշատեսակները: Ափսոս, որ քչերը գիտեն, թե ինչպիսի օգտակար եւ վնասակար հատկություններ ունի այս մթերքը:
Ավելի առողջ սիրտ Փենսիլվանիայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ դարչինի ու քրքումի հաճախակի կիրառումը նվազեցնում է յուղոտ սննդի թողած բացասական հետևանքները: Ճարպոտ սնունդ ուտելուց հետո տրիգլիցերիդ կոչվող ճարպերի մակարդակն արյան մեջ բարձրանում է, ինչի մեծ քանակը կարող է վնասել սրտանոթային համակարգը: Երկօրյա ուսումնասիրությունները՝ 30 կամավորի մասնակցությամբ, ցույց տվեցին, որ ճարպոտ սննդում երկու ճաշի գդալ նշված համեմունքների ավելացումը արյան մեջ նվազեցնում է տրիգլիցերիդի մակարդակը 30 տոկոսով և 13 տոկոսով բարձրացնում է հակաօքսիդանտների քանակը:
Պաշտպանություն դիաբետից Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը հանգեցնում է նրան, որ շաքարը միանում է պրոտեինի հետ ու կազմում AGE կոչվող նյութեր, որոնք, ըստ Ջորջիայի համալսարանի ուսումնասիրությունների, նպաստում են հյուսվածքների վաղաժամ քայքայմանն ու ծերացմանը, ինչն անմիջական առնչություն ունի շաքարախտի հետ: Դարչինի մեջ առկա հակաօքսիդանտները կանխում են AGE-ների ձևավորումը, ինչը հեռահար պատկերում նվազեցնում է սրտի արատի հավանականությունը և արյունատար անոթների կարծրացումը:
Ուղեղի արդյունավետ աշխատանք Հետազոտությունները ցույց են տվել, որ դարչինի բույրը կարճաժամկետ ակտիվացնում է ուղեղի աշխատանքը, իսկ այն սննդի մեջ կիրառելը նպաստում է ուղեղի ավելի արդյունավետ աշխատանքին: Ուսումնասիրություններից մեկում ուսանողների երեք խմբի հանձնարարել են նմանատիպ համակարգչային առաջադրանքներ, ընդ որում՝ մի խումբը ծամել է մաստակ, մյուս խումբը՝ ոչինչ, իսկ երրորդը՝ դարչինի, հասմիկի կամ անանուխի համով մաստակ: Դարչինի համով մաստակ ծամած կամավորների մոտ գրանցվել են ամենաբարձր կոգնիտիվ ցուցանիշները:
Պաշտպանություն Պարկինսոնի հիվանդությունից Ստամոքսում դարչինը մարսողությունից հետո վերածվում է սոդիում բենզոնատ կոչվող նյութի, որը հեշտությամբ ուղեղ է թափացում: Պարկինսոնով ախտահարված մկների վրա կատարված փորձը ցույց է տվել նեյրոնների պաշտպանություն, նևրոհաղորդակների ու շարժական գործառույթի բարելավում:
Ինչպես ներառել սննդի մեջ.
Դարչինը կարելի է ավելացնել առավոտյան սուրճի կամ թեյի մեջ, կամ խառնել քամած մածունին՝ թարմ մրգերի, ընկուզեղենի հետ միասին: Համեղ են նաև դարչինով պատրաստված տարատեսակ թխվածքաբլիթները: Քաղցրակերների համար հրաշալի և առողջարար տարբերակ է հալեցված սև շոկոլադը՝ համեմված դարչինով ու ընկույզով, նուշով կամ հնդկական ընկույզով:
Հակացուցումներ
Ինչպես եւ ցանկացած այլ, նույնիսկ ամենաօգտակար մթերքի դեպքում դարչինը եւս չի կարելի չարաշահել: Օրական կես թեյի գդալը դժվար թե վնասի որեւէ մեկին, սակայն ավելի լուրջ չափաբաժինների հետ պետք է զգույշ լինել:
1. Դարչինի մեջ պարունակվում է «կումարին» կոչվող նյութը: Այդ նյութը կարող է գլխացավ առաջացնել եւ բացասական ազդեցություն ունենալ լյարդի աշխատանքի վրա, եթե մեծ քանակությամբ օգտագործեք:
2. Որոշ դեպքերում էլ դարչինի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդային գրգռվածության աճի:
3. Երբեմն բարձր ջերմություն ունեցող մարդկանց մոտ դարչինը կարող է ուժեղացնել գլխացավը:
4. Հղիության վաղ փուլերում դարչինի հետ պետք է զգույշ լինել:
5. Դարչինը ջրիկացնում է արյունը:
