Ծաղկակաղամբը ոչ միայն համեղ բանջարեղեն է նաև բուժում է մի շարք հիվանդություններ

Դիտումներ 233

Ծաղկակաղամբը ոչ միայն համեղ բանջարեղեն է նաև բուժում է մի շարք հիվանդություններ

Ծաղկակաղամբը կաղամբների ենթատեսակ է, որը իր համային հատկություններով գրավում է առաջին տեղը։ 

 

 

Կար կարծիք, թե կաղամբի այս տեսակը բավարար օգտակար չէ, քանի որ սպիտակ է, մինչդեռ առավել օգտակար բանջարեղենները համարվում են կանաչ գույն ունեցողները: Սակայն արդեն հաստատվել է, որ այս կարծիքը մոլորություն է: Իրականում այն գլյուկոզինոլատների բարձր պարունակություն ունի:

 



Ծաղկակաղամբը հիանալի աղբյուր է մի շարք վիտամինների` վիտամին C, K, B6, B1(thiamine), B2 (riboflavin), B3 (niacin), E (alpha-tocopherol) ֆոլիևյան թթու (folic acid): Ծաղկակաղամբը պարունակում է այնպիսի կենսական հանքանյութեր, ինչպիսիք են` կալցիումը, մագնեզիումը, ֆոսֆորը, կալիումը և մանգանը: Ծաղկակաղամբի մեջ առկա է նաև սպիտակուց և ճարպեր` ոչ հագեցած ճարպեր և օմեգա 3 ճարպաթթուներ: 

 

 

Հիշեցնենք, որ ծաղկակաղամբում առկա է բնական շաքարի ավելի քիչ քանակություն, քան բրոկոլիում:

 

 



Ծաղկակաղամբը պարունակում է վիտամին K և օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նվազեցնում են բորբոքումները: Այն կանխարգելում է արթրիտը, ճարպակալությունն ու շաքարախտը:

 

 

Այս բանջարեղենը պարունակում է նաև ալիցին, որն օգտակար է սրտին և նվազեցնում է սրտի կաթվածի ռիսկը: Սելենի և վիտամին C-ի համադրությունն ամրացնում է իմունային համակարգը և կարգավորում արյան մեջ խոլեստերինի մակարդակը:



Ամենաընթերցվածը