Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես ազատվել այտուցներից, հեղուկի և միզաթթվի կուտակումից՝ առանց թանկարժեք դեղեր ընդունելու
Այս բոլոր ախտանիշները ցույց են տալիս, որ ձեր մարմինը պահպանում է ավելորդ հեղուկ և միզաթթու: Սահմանափակ շարժունակությունը, ցավը և ծանրությունը ոտքերում, որը սրվում է քայլելով, հաճախակի ախտանշաններ են՝ ոտքերի այտուցների։
Մենք առաջարկում ենք ձեզ ամենաարդյունավետ տնային միջոցները, որոնք դուք կարող եք փորձել և ազատվել այս խնդիրներից։
1. Վարունգ
Երբ խոսքը վերաբերում է այտուցի բուժմանը, դուք պետք է փորձեք վարունգ: Վարունգի հյութի ամենօրյա օգտագործումը օգնում է օրգանիզմից հեռացնել թունավոր նյութերը և միզաթթուն, քանի որ այն պարունակում է բազմաթիվ սննդանյութեր, որոնք արագորեն թեթևացնում են ցավն ու այտուցը:
2. Խաղող
Խաղողը միզամուղ հատկություն ունի, ինչը թույլ է տալիս արդյունավետորեն ազատվել տոքսիններից, միզաթթվից և ավելորդ հեղուկից։ Պարբերաբար խաղող կերեք։
3. Արքայախնձոր
Արքայախնձորն օգնում է նվազեցնել այտուցը։ Ընդամենը 1/2 բաժակ կտրատած արքայախնձորի ամենօրյա օգտագործումը թույլ կտա մոռանալ հոդերի և ոտքերի բորբոքման, այտուցի մասին։
4. Ձմերուկ
Ձմերուկը ջրի շատ բարձր տոկոս է պարունակում։ Այն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ հեղուկն ու միզաթթուն։
5. Կաղամբ
Կաղամբը կարող է հեշտությամբ բուժել այտուցը՝ օրգանիզմից դուրս հանելով հեղուկները: Ընդամենը պետք է ոտքերը ծածկել կաղամբի տերեւներով ու թողնել 15-20 րոպե։ Սա կնվազեցնի այտուցը և հոգնածությունը:
6. Համեմի սերմեր
1 թեյի գդալ համեմի սերմերը եռացրեք մեկ բաժակ ջրով և խմեք ամեն օր։ Նրա հակաբորբոքային հատկությունները կարճ ժամանակում կբարելավեն վիճակը։
7. Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը լավացնում են մարսողությունը, վերացնում այտուցը և միզաթթուն: Խորհուրդ է տրվում օրական օգտագործել 1-2 ճաշի գդալ սերմեր և 1-2 ճաշի գդալ կտավատի յուղ։
Բացի այդ, դուք կարող եք քսել կտավատի յուղը քսել ցավոտ հոդերին։
8. Խնձորի քացախ
Մի փոքր քացախ ջրով նոսրացրեք և խմեք՝ դեմքի այտուցը արագ վերացնելու համար։
9. Մաղադանոս
Մաղադանոսով թեյը նվազեցնում է օրգանիզմում ավելորդ ջուրը։ Մի բաժակ ջրի մեջ մի քանի թարմ մաղադանոսի տերևներ թրմեք և խմեք նախաճաշից առաջ։