Չինական գեղեցկության դիմակ՝ պատրաստված մեղրից, օսլայից և աղից, որը սնուցում, հարթեցնում է մաշկի երանգը, զգալիորեն նվազեցնում է տարիքային բծերը
Դիտումներ 4156
Բաղադրիչներ.
- 1 թեյի գդալ մեղր (ցանկալի է հեղուկ)
- 1 թեյի գդալ օսլա
- 1 թեյի գդալ աղ
Մեղրն ու օսլան խառնել մինչև սպիտակ զանգված ստանաք։ Ավելացնել մեկ թեյի գդալ մանրացված ծովի աղ և լավ խառնել։
Եթե մաշկը գերզգայուն է կամ շատ չոր, ապա դիմակին ավելացրեք ևս 1 թեյի գդալ կաթ։
Դիմակը պատրաստ է, այժմ այն կարելի է մի քանի շերտով քսել դեմքին, մինչև ամբողջ պատրաստված խառնուրդը սպառվի։
Դիմակը պետք է դեմքին պահել 25 րոպե, ապա լվանալ։
Եթե զգում եք այրոց, ուժեղ քորոց և այլն, ապա ավելի լավ է դիմակը անմիջապես լվանալ ջրով։
Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում չինական գեղեցկության դիմակը օգտագործել երկու օրը մեկ՝ 20 օր շարունակ։
Այս դիմակը կօգնի ձգել դեմքի մաշկը, այն կդարձնի առողջ, փայլուն, հարթ։
Ամենաընթերցվածը