Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին. Ահա թե ինչն է առաջացնում ավելորդ քաշ, սրտի հիվանդություն և արյան խնդիրներ

Դիտումներ 1542

Բրիտանացի սրտաբանը զարմացրել է աշխարհին. Ահա թե ինչն է առաջացնում ավելորդ քաշ, սրտի հիվանդություն և արյան խնդիրներ

Դոկտոր Մալհոտրան ասում է, որ յուղոտ սնունդն օգտակար է ընդհանուր առողջության համար, և կան բազմաթիվ ապացույցներ, որ ճարպերը սրտանոթային խնդիրներ չեն առաջացնում:
Նա կարծում է, որ ճարպերով հարուստ դիետան իրականում պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից և 2-րդ տիպի շաքարախտից:

 


Բժիշկ Ասիմ Մալհոտրան խորհուրդ է տալիս իր հիվանդներին ավելի շատ ճարպ ուտել և խուսափել ցածր յուղայնությամբ սննդից: «Իմ հիվանդները ցնցված են, երբ ես նրանց առաջարկում եմ հագեցած ճարպերով հարուստ յուղոտ սնունդ: Իսկ երբ ասում եմ՝ հեռու մնան այն ամենից, որն իբր իջեցնում է խոլեստերինը»,- բացատրում է սրտաբանը։
 



Բժիշկ Մալհոտրան բացատրեց, որ ցածր յուղայնությամբ մթերքները մեծացնում են սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը, և նա ավելացրեց, որ ճարպերը չեն հանդիսանում ճարպակալման հիմնական պատճառը:

 


«Ես ինքս հրաժարվեցի ճարպեր պարունակող մթերքներից, բայց դա բացարձակապես չազդեց իմ որովայնի ճարպի վրա։ Հենց այս պահին ես սկսեցի ուսումնասիրել ճարպերի ազդեցությունը ընդհանուր առողջության վրա», - բացատրում է բժիշկը:
 



Բժիշկ Մալհոտրան պնդում է, որ շաքարն ամենամեծ վտանգն է ընդհանուր առողջության համար, և բժիշկ Ռոբերտ Լուստիգը՝ մանկաբույժը, նույն կարծիքին է։
Նա ուսումնասիրում է ճարպերի և շաքարի ազդեցությունը երեխաների գիրության վրա, և պարզել է, որ հենց շաքարն է նպաստում ավելորդ քաշի կուտակմանը, սրտանոթային խնդիրների և շաքարախտի զարգացմանը։


 



Ամենաընթերցվածը