Բոլորն էլ ցանկանում են ավելի երիտասարդ տեսք ունենալ, և պետք չէ դիմել թանկարժեք դեմքի քսուքների կամ վտանգավոր վիրահատությունների՝ ցանկալի արդյունքի հասնելու համար
Ահա հինգ վարժություններ, որոնք դանդաղեցնում են ձեր տարիքի մեծացումը.
1. Ձիգ պարանոց
Այս վարժությունն օգնում է կանխել «հնդկահավի պարանոցը», որը կարող է առաջանալ ծերացման պատճառով մաշկի թուլացումից:
Այս վարժությունը կատարելու համար պարզապես բարձրացրեք ձեր կզակը և գլուխը հետ թեքեք, մինչև ծնոտի տակի մաշկը ամուր լինի: Ստորին ծնոտն առաջ մղեք՝ լեզուն ներքև սեղմելով և ստորին շրթունքդ դուրս հանելով: Պահեք 30 վայրկյան և կրկնեք ևս մի քանի անգամ։
2. Աչքերի մաշկ
Խորը շնչելով, պարզապես վեր նայեք միայն ձեր աչքերով, մինչև չզգաք թեթև լարվածություն: Գլուխդ ուղիղ պահիր, իսկ ուսերը՝ հանգիստ: Պահեք այսպես 30 վայրկյան և կրկնեք չորս անգամ:
3. Այտերի մաշկ
Այս վարժության համար պարզապես սեղմեք բերանի անկյունները՝ ժպտալով հնարավորինս լայն: Դուք դիմադրություն կզգաք ձեր դեմքի մկաններում, ինչը կօգնի բարձրացնել ձեր այտերը և բարելավել ձեր ժպիտը: