Բնական այս միջոցը վերացնում է արյան բարձր ճնշումը, գլխացավը, անքնությունը, խոցը ...

Դիտումներ 240

Բնական այս միջոցը վերացնում է արյան բարձր ճնշումը, գլխացավը, անքնությունը, խոցը ...

Ընկույզի և մեղրի խառնուրդը հզոր բաղադրատոմս է, որն օգնում է մի քանի առողջական խնդիրների դեպքում: Բազմիցս խոսել ենք մեղրի օգտակար հատկանիշների մասին: Սակայն այսօր կխոսենք ընկույզի և մեղի խառնուրդի մասին:

Այս խառնուրդը հրաշք բուժիչ միջոց են դարձնում մեծ քանակությամբ վիտամինները, հանքանյութերը, պրոտեինները, ճարպերն ու կարբոհիդրատները: Հենց այդ իսկ պատճառով, պետք է օրական 3 թեյի գդալի չափով ուտել այս խառնուրդից:

 



Խառնուրդը լավացնում է արյունը

Մեղրն ու ընկույզը հրաշալի դեղամիջոց են սակավարյունություն ունեցող մարդկանց համար, քանի որ այս խառնուրդը կարող է բարձրացնել արյան մակարդակը:

Պարզապես 500գ մեղրը խառնեք 500գ աղացած ընկույզին, ավելացրեք կիտրոնի հյութ: Լավ խառնեք: Լցրեք ապակե տարայի մեջ և օրական 3 անգամ 1թ/գ կերեք:

Իջեցնում է արյան ճնշումը

Կարող եք նաև բարձր ճնշումն իջեցնել այս հրաշք խառնուրդի միջոցով: Պարզապես 100գ ընկույզն ու մի փոքր մեղրը խառնեք և ամեն օր, 1.5 ամիս շարունակ կերեք այն:

Բուժում է գլխացավերը

Ցավազրկող դեղահաբեր ընդունելու փոխարեն՝ խառնեք մեղրն ու աղացած ընկույզը հավասար հարաբերությամբ և կերեք ամեն օր՝ 1-2 ճ/գ:

Բուժում է անքնությունն ու խոցերը

20 գ աղացած ընկույզը եռացրեք, լավ խառնեք և քամեք: Կստանաք կաթի նման զանգված: Զանգվածին ավելացրեք 2ճ/գ մեղր և ամեն օր ուտելուց կես ժամ առաջ կերեք 2-3ճ/գ:



Ամենաընթերցվածը