Բլինչիկի լիստերը այս բաղադրատոմսով կպատրաստեք և այն ոչ միայն ամենահամեղը կլինի, նաև չի փոկվի և հեշտ կփաթաթվի

Դիտումներ 4517
Բլինչիկի լիստերը այս բաղադրատոմսով կպատրաստեք և այն ոչ միայն ամենահամեղը կլինի, նաև չի փոկվի և հեշտ կփաթաթվի

Xohanoc.am-ը ձեզ է ներկայացնում բլինչիկի լիստերի պատրաստման իդեալական բաղադրատոմս ՝ ջերմուկով։ Սոդա չեք լցնում խմորի մեջ, փոխարենը ջերմուկ եք ավելացնում և իհարկե չենք մոռանում կաթը։

 

 

Այսպիսով, բլինչիկի լիստերը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝

Բաղադրամասեր

 


1,5 լ. կաթ,
0,5 լ ջերմուկ,
6 հատ ձու,
6 ճաշի գգդալ բուսայուղ,
600 գր. ալյուր,
1 թեյի գդալ շաքարավազ,
1 թեյի գդալ աղ

 

Պատրաստման եղանակը

Ձուն սկսում եք հարել և վրան ավելացնում եք շաքարավազը, աղը և բուսայուղը։

 

 

Շարունակում եք լավ հարել։

 

 


Այնուհետև վրան ավելացնում եք ջերմուկը և կաթը ու շարունակում եք հարել։

 


Քիչ քիչ ավելացնում եք նաև ալյուրը։ 

 

 

Շարունակում եք հարել մինչ կստանաք միատար զանգված։

 

 


Շատ լավ խմոր է ստացվում և Xohanoc.am-ը խորհուրդ է տալիս բլինչիկի լիստերը այս բաղադրատոմսով պատրաստել։ 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը