Բժիշկը պատմել է, թե ինչպես վարվել վիտամին D-ի պակասի հետ

Դիտումներ 7878

Բժիշկը պատմել է, թե ինչպես վարվել վիտամին D-ի պակասի հետ

Վիտամին D-ի պակասը տարածված խնդիր է ամբողջ աշխարհում և բոլոր տարիքային խմբերի մարդկանց շրջանում: Աշխարհի բնակչության ավելի քան 50%-ը որոշ չափով այս վիտամինի պակաս ունի:
Օրգանիզմը սինթեզում է վիտամին D-ն, երբ ենթարկվում է ուլտրամանուշակագույն B ճառագայթների: Վիտամին D-ի միայն փոքր քանակությունը կարող է կլանվել սննդի միջոցով:

Բժիշկ Լյուդմիլա Արտյուշկևիչը նշում է, որ ռիսկային խմբում ներառված են նաև նորածինները, հղիները և կերակրող կանայք, տարեցները, ավելորդ քաշ ունեցող մարդիկ և նրանք, ովքեր վարում են «գրասենյակային» ապրելակերպ:
Ինչպես լրացնել վիտամին D-ի պակասը

 



Կարևոր է հասկանալ.
1. Արևի տակ դուրս գալուց առաջ պետք է իմանաք, որ վիտամին D արտադրելու համար պետք է 11:00-14:00-ն ընկած լինել արևի տակ։
2. 8-ից բարձր SPF-ով արևապաշտպան քսուքները, հագուստը և ապակին կարող են արգելափակել ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք անհրաժեշտ են վիտամին D-ի սինթեզի համար: 
Վիտամին D-ն մեծ քանակությամբ կա յուղոտ ձկների, ինչպես նաև կաթի, կարագի, պանրի և ձվի դեղնուցի մեջ, սակայն նույնիսկ այս մթերքներով հարուստ սննդակարգը միշտ չէ, որ լուծում է խնդիրը։

 



Վիտամին D-ի պակասը փոխհատուցելու ամենապարզ և արդյունավետ միջոցներից մեկը հատուկ պատրաստուկների ընդունումն է։ Ձեր բժիշկը կարող է նշանակել վիտամին D հավելումներ՝ հաբերի կամ պարկուճների տեսքով: Դոզան կախված կլինի օրգանիզմում վիտամին D-ի պակասի մակարդակից։
Վիտամին D-ի ապացուցված պակասի կամ անբավարարության դեպքում բուժումը պարտադիր է: Բուժման սխեման և չափաբաժինները պետք է անհատապես ընտրվեն բժշկի կողմից:

 



Ամենաընթերցվածը