Բերանի խոռոչում այս փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի մասին
Տագնապալի ախտանշաններն են՝ թարախակույտերը, խոցերը, բերանի խոռոչում կարմիր և սպիտակ բծերը։
Քաղցկեղը, որը զարգանում է բերանի խոռոչում, կարելի է ճանաչել մի քանի նշաններով. Ինչպես հայտնել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության և Քաղցկեղի ամերիկյան միության փորձագետները, խոցերը կամ թարախակույտերը, թմրածությունը, լնդերի, լեզվի և այտերի ներսում կարմիր և սպիտակ բծերը, որոնք պահպանվում են ավելի քան մեկ շաբաթ, տագնապալի ազդանշաններ են։ Նաև քաղցկեղի ախտանիշ է խոսքի փոփոխությունը։
Մասնագետները հիշեցնում են, որ քաղցկեղը կարող է առաջանալ բերանի խոռոչի ցանկացած հատվածում, սակայն բերանի խոռոչի քաղցկեղը սովորաբար հայտնվում է լեզվի, այտերի, շուրթերի և լնդերի վրա։ Ավելի հազվադեպ, այն կարող է հայտնաբերվել նշագեղձերի կամ շնչափողի վրա:
Միաժամանակ մասնագետները նշել են, որ բերանի խոռոչի ամեն խոց չէ, որ քաղցկեղի նշան է։ Նման ախտանիշները բնորոշ են նաև ալերգիաներին, դրանք կարող են հայտնվել սթրեսի կամ անհանգստության պատճառով։
Բայց եթե թարախակույտերը երեք շաբաթից ավելի չեն անհետանում, ապա անհրաժեշտ է այցելել մասնագետի։
Կոկորդի քաղցկեղի ախտանիշները նման են բերանի խոռոչի քաղցկեղի ախտանիշներին: Բայց նրանց միանում է ծնոտի այտուցն ու ցավը, ձայնի փոփոխությունները, կոկորդում գոյացության զգացումը։