Ազատվեք դեմքի մուգ կետերից և պզուկների սպիերից
Դիտումներ 3617
Այս հոդվածում ձեզ ենք ներկայացրել դեմքի դիմակ, որը կարող եք ինքներդ պատրաստել։ Այն չափազանց արդյունավետ է մաշկի վրա պզուկների հետքերը և մուգ բծերը հեռացնելու համար։
Միևնույն ժամանակ այն կթարմացնի ձեր մաշկը։
Ահա թե ինչպես պատրաստել դիմակը.
Բաղադրությունը
1 կարտոֆիլ
½ կիտրոն
Նախևառաջ մաքրել կարտոֆիլը և կտրատել դրանք։
Այնուհետև դրանք լցնում ենք բլենդերի մեջ և մոտ 1 րոպե հարում ենք, որպեսզի ստացվի կարտոֆիլի հյութ, քամում ենք խյուսը և լցնում հյութը մաքուր ամանի մեջ։
Այնուհետև դրան ավելացրեք կիտրոնի հյութ և լավ խառնեք։
Դեմքի դիմակը պատրաստ է։
Բամբակը թրջեք խառնուրդի մեջ և քսեք բծերի կամ սպիերի վրա։
Թողեք մնա մոտ 10 րոպե, ապա լվացեք տաք ջրով։
Դուք կարող եք կրկնել գործընթացը շաբաթական 2 անգամ և տեսնել, թե որքան մաքուր է ձեր դեմքը:
Ամենաընթերցվածը