Այս տարբերակով բլինչիկները չեն ծակվում և առանձնանում իրարից․ Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 859

Այս տարբերակով բլինչիկները չեն ծակվում և առանձնանում իրարից․ Ահա բաղադրատոմսը

Բաղադրիչներ

  • 250 գ ալյուր
  • 3 ձու
  • 600 մլ կաթ
  • բուսական յուղ
  • 0,5 ճ.գդ աղ

Միջուկի համար.

  • 2 միջին սոխ
  • 2 ճ.գ. յուղ
  • 200–300 գ խաշած տավարի միս
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

 



Պատրաստման եղանակը․

Միջուկի համար սոխը մաքրել և մանր կտրատել։ Տապակել սոխը 10 րոպե յուղի մեջ մինչև դարչնագույն դառնա:

Միսը անցկացնել մսաղացի միջով։

 

 

Նրբաբլիթների համար ձվերը ջարդել ամանի մեջ, ավելացնել աղ և շաքարավազ, հարել մինչև փրփրի։ Լցնել կաթի մի մասը, խառնել մինչև հարթ զանգված ստանաք: Ալյուրի կեսը մաղում ենք ամանի մեջ, խառնում ենք, որ գնդիկներ չլինեն, ավելացնում ենք կաթը, իսկ հետո ավելացնում մնացած ալյուրը։



Թխում ենք բարակ բլիթները բարձր ջերմության վրա՝ տապակը յուղով քսելով։

 

 

Բլիթները լցնում ենք միջուկով, գլորում ենք գլանափաթեթների պես՝ բաց եզրերը փակելով։ Այս նրբաբլիթները մատուցելուց առաջ պետք է տապակել կարագով։



Ամենաընթերցվածը