Այս պահի դությամբ հայտնի է, թե քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը

Դիտումներ 916
Այս պահի դությամբ հայտնի է, թե քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը

«Ժամը 11-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 187 917 ընտրող»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանը՝ նաև նշելով, որ դաշինքն առավոտից արձանագրել է հարյուրավոր խախտումներ։ «Խախտումներն էական են՝ բովանդակային և տեխնիկական առումով, որոնք մի բանի մասին են վկայում` քաղաքական որոշ ուժեր անվստահություն ունեն իրենց հաղթանակի նկատմամբ»,- ասել է Մելոյանը։

Մանրամասները տեսանյութում ՝ 

 

 


Այսօր՝ 2026 թվականի հունիսի 7-ին, ՀՀ-ում անցկացվում են հերթական Ազգային ժողովի (խորհրդարանական) ընտրությունները։ Քաղաքացիները ընտրում են 5 տարի ժամկետով ձևավորվող նոր խորհրդարանը, որը հետագայում ձևավորելու է կառավարություն և ընտրելու վարչապետին։

Ի՞նչ են ընտրում այսօր

  • Ընտրվում է ՀՀ Ազգային ժողովի նոր կազմը։
  • Խորհրդարանը պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր։
  • Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցությունների և դաշինքների ցուցակներով։ Անհատ թեկնածուները չեն կարող մասնակցել առանձին։

Քանի՞ քաղաքական ուժ է մասնակցում

ԿԸՀ-ի կողմից գրանցվել են 19 քաղաքական ուժեր, իսկ հրապարակումներում նշվում է, որ մանդատների համար պայքարում են 18–19 կուսակցություններ և դաշինքներ։

Ինչո՞ւ են այս ընտրությունները կարևոր

 

Այս ընտրությունների արդյունքներով պարզվելու է՝

  • արդյոք որևէ ուժ կստանա կայուն մեծամասնություն,
  • ով կձևավորի հաջորդ կառավարությունը,
  • արդյոք անհրաժեշտ կլինի կոալիցիա,
  • և որոշ դեպքերում՝ հնարավոր է երկրորդ փուլ, եթե օրենքով նախատեսված կառավարելի մեծամասնություն չձևավորվի։

Ընտրական համակարգի հիմնական կանոնները

  • Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է։
  • Դաշինքների համար՝ 8%։
  • Խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք քաղաքական ուժեր, նույնիսկ եթե երրորդ ուժը չի հաղթահարել շեմը։
  • Գործում են նաև ազգային փոքրամասնությունների և գենդերային ներկայացվածության հատուկ մեխանիզմներ։

Քվեարկության մասին

Քվեարկելու իրավունք ունի շուրջ 2.49 միլիոն քաղաքացի։ Ընտրատեղամասերն աշխատում են օրենքով սահմանված ժամերին, և արդյունքների նախնական ամփոփումները սովորաբար սկսում են հրապարակվել ընտրատեղամասերի փակվելուց հետո։

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը