Այս մեթոդի միջոցով առանց գումար ծախսելու կարող եք ազատվել այտուցից և աչքերի ներքևի պարկերից
Աչքերի նուգ պարկերից ազատվելու, ինչպես նաև վերին կամ ստորին կոպի այտուցը արագ հեռացնելու համար կպահանջվի ոչ ավելի, քան 10 րոպե, և հաշվի առնելով ժամանակը՝ պատրաստման համար։
Ջրից բացի միակ բաղադրիչը 1 թեյի գդալ կերակրի աղն է։ Փորձելով հրաշք միջոցը և որոշելով անընդհատ օգտագործել այն՝ սովորական աղը կարելի է փոխարինել ծովի աղով, որն ավելի հարստացված է հանքանյութերով և այլ օգտակար տարրերով։ Վերցնում ենք 2 բաժակ, յուրաքանչյուրին կես թեյի գդալ աղ ենք ավելացնում ու ջուրվ լցնում։ Առաջին բաժակի համար վերցնում ենք սառը ջուր, իսկ երկրորդին՝ տաք։
Հետո ուղղակի հերթափոխով թրջում ենք բամբակները սառը, հետո տաք ջրի մեջ և սեղմում աչքերի շրջանում։
Նման պարզ ընթացակարգը ազդեցություն է ունենում միանգամից երկու ուղղությամբ. Աղի լուծույթի օգտագործումը խթանում է միկրոշրջանառությունը և ավշային հոսքը, իսկ ջերմաստիճանի անկումը կարող է հավասարվել կոնտրաստային լվացման:
Դուք պետք է սկսեք ընթացակարգը սառը կոմպրեսով: Բամբակները կփոխեք 1-2 րոպեն մեկ։ Վերջում դեմքը պետք է լվանալ սառը ջրով։
Էֆեկտը նկատելի կլինի 7-8 րոպե անց։ Իսկ պրոցեդուրաների ավարտից 30-40 րոպե անց այն հնարավորինս ընդգծված կդառնա։