Աղաջրի միջոցով վերացրեք բորբոքումը, մաքրեք քիթը և կոկորդը․ Ի՞նչ այլ հրաշքներ կարող է անել աղը
Դիտումներ 749
Աղի լուծույթը կարող է անցկացնել վարակները։ Բացի այդ՝ դրանով կարելի է բերանի և կոկորդի ողողումներ կատարել։
Այս բաղադրատոմսն օգտագործվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ զինվորիների վերքերը մշակելու և ջերմութունն իջեցնելու համար։ Այդ ամեն հնարավոր է նրա շնարհիվ, որ աղի լուծույթը ներծծում է պաթոգեն հարուցիչներով հագեցված հեղուկները և հեռացնում է բոլոր այն վնասակար նյութերը, որոնք կան օրգանիզմում։
Ինչպե՞ս ճիշտ օգտագործել աղի լուծույթը
- Լուծույթում աղի պարունակությունը չպետք է գերազանցի 10%-ը։ Ավելի լավ է դրա պարունակությունը ավելի պակաս լինի, քանի որ թույլատրելիից ավելի աղի լուծույթը կարող է վնասել հյուսվածքները։
- Այն կտորը, որի օգնությամբ կիրառում եք այս մեթոդը, պետք է «շնչող» լինի։ Եթե բարակ գործվածքներ եք օգտագործում, ապա այն 4 անգամ ծալեք, իսկ եթե հաստ է, ապա 2 անգամը բավական է։
- Հիշեք, որ աղի լուծույթի մեջ թաթախված կտորի ազդեցությունը սահմանափակվում է դրա կիրառման մակերեսով։
- Աղի լուծույթով բուժումը կարող է ավելի երկարատև լինել. վերջնական արդյունքի հասնելու համար կարող է պահանջվել մինչև 1 շաբաթ։
-
Ինչպե՞ս օգտագործել աղի լուծույթը կոնկրետ հիվանդությունների դեպքում․
- Եթե թեթև մրսածություն և գլխացավեր ունեք, ապա աղի լուծույթի մեջ թաթախված կտոր դրեք ճակատին ու ծոծրակին։ Եթե ամեն ինչ ճիշտ անեք, մրսածության ախտանիշները պետք է անցնեն 1-1.5 ժամվա ընթացքում։
- Եթե ավելի լուրջ մրսածություն և գրիպ ունեք, ապա պետք է նույն բանը կատարեք, սակայն ևս երկու կտոր դնեք մեջքին (2 խոնավ կտոր, որոնց վրայից պետք է 2 չոր կտոր դնել)։ Կտորները պետք է մնան ամբողջ գիշերվա ընթացքում, իսկ ողջ գործընթացը պետք է կրկնել 3-5 անգամ՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։
Ամենաընթերցվածը