Այս քանի օրը բոլորը ունեն հաճախակի գլխացավեր․ Ահա ինչ հիվանդությունների մասին են վկայում հաճախակի գլխացավերը
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց հակվածությունը գլխացավի նկատմամբ կարող է պատկերացում տալ նրանց ընդհանուր առողջության մասին:
Ստոկհոլմի (Շվեդիա) Կարոլինսկայի ինստիտուտի մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ վերլուծելով կլաստերային գլխացավերով 3240 մարդու առողջական վիճակը։
Նրանք համեմատել են իրենց առողջական տվյալները գլխացավ չունեցող մարդկանց տվյալների հետ (նույն տարիքի 162000 մարդ): Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր հաճախ ունենում են կլաստերային գլխացավեր, ավելի հակված են այլ հիվանդությունների: Մեկնաբանելով կատարված աշխատանքի արդյունքները՝ հետազոտության գլխավոր հեղինակ Քերոլայն Ռանն ասել է.
«Արդյունքները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր հաճախակի են ունենում կլաստերային գլխացավեր, ավելի քան երեք անգամ ավելի շատ են տառապում սրտի հիվանդություններից, հոգեբուժական խանգարումներից և նյարդաբանական հիվանդություններից»:
Կլաստերային գլխացավերը բնութագրվում են գլխի մի կեսում բավականին ինտենսիվ ցավով: Նման ցավերը, որպես կանոն, սկսվում են մեկ աչքի շրջանում, այնուհետև տարածվում մոտ հատվածներում։ Դրանց առաջացման ստույգ պատճառը պարզ չէ, թեև հայտնի է, որ դրանք ինչ-որ կերպ կապված են հիպոթալամուսի գործունեության հետ։
Երբեմն կլաստերային գլխացավի նոպաները առաջանում են ծխելուց, ալկոհոլ օգտագործելուց կամ օծանելիքի, ներկի կամ բենզինի ուժեղ հոտերից:
Հետազոտության հեղինակները նշում են, որ գլխացավերը կարող են լինել ցավի նկատմամբ զգայուն կառույցներում առկա բորբոքումների արտացոլումը։