Այս հզոր օշարակը կմաքրի թոքերը, արյունատար անոթները, կկանխի Ալցհեյմերի հիվանդությունը, շաքարախտը, ինսուլտը և կբարելավի արյան շրջանառությունը
Եթե ցանկանում եք մաքրել ձեր մարմինը, հատկապես՝ թոքերը, ապա խորհուրդ ենք տալիս օգտագործել այս բնական օշարակը: Այս տնական օշարակը շատ հեշտ է պատրաստել և օգտագործել:
Արդյունքները շատ շուտով կնկատեք։
Բնական օշարակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչները.
- 1 լիտր ջուր
- Մի ճաշի գդալ քերած կոճապղպեղ
- Կես սոխ
- Երկու ճաշի գդալ թարմ կիտրոնի հյութ
- Երկու ճաշի գդալ քրքումի փոշի
- 1/2 թեյի գդալ սև պղպեղ
Վերցրեք սոխը, մաքրեք կեղևը և կտրատեք շատ փոքր կտորների, ապա դրանք տեղադրեք կաթսայի մեջ և լցրեք ջրով։ Թող գոնե մեկ ժամ թրմվեն։
Հասցրեք եռման աստիճանի և ավելացրեք քրքումը, պղպեղը և կոճապղպեղը, թողեք եռա մեկ րոպե, հանեք կրակից ծածկեք կափարիչով և թողեք թրմվի մինչև ամբողջովին սառչի։
Քամեք զանգվածը և ավելացրեք կիտրոնի հյութ և մեղր, մանրակրկիտ խառնեք փայտե գդալով։
Օշարակը դնել մաքուր ապակե տարայի մեջ և պահել սառնարանում։
Խորհուրդ է տրվում օգտագործել 1 ճաշի գդալ օշարակ դատարկ ստամոքսին և 2 ճաշի գդալ` ճաշից առաջ: