Այս համեմունքը ճարպեր այրող է. օրական 1 թեյի գդալը 3 ամսում այրում է մինչև 15 կգ ճարպ
Հետաքրքիր հետազոտություն է անցկացվել Իրանի բժշկական գիտությունների համալսարանում։ Հետազոտողները հավաքել են 2 խումբ, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է եղել ավելորդ քաշ ունեցող 44 կանանցից։
3 ամիս երկու խմբերն էլ սնվել են նույն սխեմայով (օրական մինչև 1200 կալորիա), միայն այն տարբերությամբ, որ 1-ին խմբի ամենօրյա մենյուում ներառվել է 1 թ/գ. չամանի սերմեր:
Համեմունքը խառնում էին ցածր յուղայնությամբ մածունի հետ կամ ավելացնում աղցանների մեջ։
Արդյունքը տպավորիչ էր՝ 1-ին խմբի կանայք կորցրեցին միջինը 14%-ով ավելի ճարպային զանգված, քան 2-րդի կանայք։
Այս ազդեցությունը բացատրվում է նրանով, որ չամանը պարունակում է ֆիտոստերոլներ (բուսական բջիջների շինանյութ), որոնք արյան մեջ խոլեստերինի մակարդակն իջեցնելու հատկություն ունեն։
Բացի այդ, այս համեմունքը հարուստ է կալցիումով, ֆոսֆորով, երկաթով։ Այն խթանում է երիկամների աշխատանքը, ունի միզամուղ հատկություն։ Իսկ օրգանիզմում լիպիդային նյութափոխանակության բարելավման ու արագացման շնորհիվ այն համարվում է գերազանց գործիք ավելորդ քաշի դեմ պայքարի համար։ka/
Նյութափոխանակությունը բարելավելու համար չամանի սերմերի օգտագործումը պետք է լինի մինչև 1 ճ.գ.` օրական: Այս համեմունքն ավելացրեք ձվի, մսի, կաթնաշոռի, ինչպես նաև աղցաններին և յոգուրտների մեջ։
Չամանի սերմերի օգտագործման հակացուցումները՝ հիպերթթվայնություն, գաստրիտ, ստամոքսի խոց, խոլելիտիաս, սրտի ցանկացած հիվանդություն, շաքարախտ։ Հղիության ընթացքում չաման նույնպես չպետք է օգտագործվի: