Այս բաղադրատոմսո՞վ եք պատրաստում աջափսանդալը․ Եթե ոչ, ապա փորձեք սա

Դիտումներ 581

Այս բաղադրատոմսո՞վ եք պատրաստում աջափսանդալը․ Եթե ոչ, ապա փորձեք սա

Ձեզ հարկավոր է․

Սմբուկ 2,5 կգ
Պղպեղ 5 հատ
Սոխ 1,5 կգ
Սամիթ
Մաղադանոս
Սխտոր 6 պճեղ
Լոլիկ 3 կգ
Աղ
Արևածաղկի ձեթ

 



Սոխը մանր կտրատել, լցնել արևածաղկի ձեթով լի կաթսայի մեջ, տապակել միջին ջերմության վրա մինչև ոսկեգույն դառնա:
Լոլիկը կեղևից մաքրեք, կտրատեք, ավելացրեք սոխով տապակի մեջ։

 


Բուլղարական պղպեղերը կտրատել կես օղակներով, ավելացնել սոխին և լոլիկին։
Սխտորը մանր կտրատել, ավելացնել բանջարեղենին։
Կտրել բոլոր կանաչիները, լցնել թավայի մեջ, երբ բանջարեղենը գրեթե պատրաստ լինի։

 



Բանջարեղենը եփել ևս 10 րոպե, եփելուց հետո համեմել աղով։
Սմբուկը կտրատել խորանարդների (8 մմ), աղով համեմել, թողնել 10 րոպե։

 


Այնուհետև սմբուկները տապակել արևածաղկի ձեթի մեջ։
Պատրաստի սմբուկները լցնել բանջարեղենի զանգվածի մեջ, խառնել, մի քանի ժամով դնել սառնարանը։
Բարի ախորժակ

 



Ամենաընթերցվածը