Այս աղցանի անունը «Տղամարդու արցունքներ» է․ Ահա բաղադրատոմսը

Դիտումներ 817

Այս աղցանի անունը «Տղամարդու արցունքներ» է․ Ահա բաղադրատոմսը

Եփած հավի կրծքամիս - 250 գ

Գազար - 250 գ

Պահածոյացված շամպինիոններ - 350 գ

Պանիր - 150 գ

Եփած ձու - 4 հատ

Սոխ - 1 հատ

Քացախ 9% - 50 մլ

Մայոնեզ - 350 գ



Կտրել սոխը կես օղակներով, լցնել քացախ (50 մլ), մի կողմ դնել, որպեսզի մի փոքր մարինացվի:

Հավի կրծքամիսը մանր կտրատել, առաջին շերտը դնել աղցանամանի մեջ, լցնել մայոնեզ։

 

 

Հաջորդ շերտի վրա դնել մարինացված սոխը։

Այնուհետև սունկը մանր կտրատել, լցնել սոխի վրա և լցնել մայոնեզ:

 



Այնուհետև մանրացնում ենք ձվերը և պատրաստում հաջորդ շերտը։

Այնուհետև կորեական քերիչով անցկացնում ենք գազարը։ Կրկին քսեք մայոնեզ:

 

 

Իսկ վերջում լցնել քերած պանիրը։

​Բարի ախորժակ!



Ամենաընթերցվածը