Այս 2 հզոր բաղադրատոմսերի միջոցով կարող եք ազատվել անոթային ցանցից, երակների վարիկոզից, արյան վատ շրջանառությունից, ոտքերի ծանրությունից և հոգնածությունից
Ի՞նչ կասեք 2 տնական բնական միջոցների մասին, որոնց շնորհիվ կարող եք ազատվել անոթային ցանցից, երակների վարիկոզից, արյան վատ շրջանառությունից, ոտքերի ծանրությունից և հոգնածությունից․
Առաջինը պարունակում է կոճապղպեղ և մեխակ, որոնք շատ արժեքավոր են իրենց օգուտների համար:
Այս բաղադրատոմսում դրանք համատեղելը հիանալի տնային միջոց է նրանց համար, ովքեր ունեն շրջանառության խնդիրներ և երակների վարիկոզ:
Բացի կոճապղպեղից և մեխակից, երեք այլ բաղադրիչներ այս բաղադրատոմսի մի մասն են, որոնք նաև օգնում են բարելավել արյան շրջանառությունը և պայքարել երակների վարիկոզի դեմ:
Արյան շրջանառությունը խթանող բաղադրիչների այս հարուստ համակցությունն է, որ այս միջոցն այդքան արդյունավետ է դարձնում:
Ահա բաղադրատոմսը.
• 1 ճաշի գդալ
• մեխակ
• 3 դափնու տերև
• 2 թեյի գդալ նարնջի կեղև
• 3 կաթիլ կոճապղպեղի եթերայուղ կամ 1 ճաշի գդալ քերած կոճապղպեղի արմատ
• 1 բաժակ ջուր
Ջուրը եռացրեք և վրան ավելացրեք բոլոր բաղադրիչները, խառնեք և հանեք կրակից։ Թողեք թրմվի առնվազն 10 րոպե և քամեք։
Այս հեղուկի մեջ թրջեք բամբակյա կտորը և դրեք մաշկի ախտահարված հատվածի վրա և ամրացրեք այն։ Թողեք 30 րոպե, ապա լվացեք ջրով։
Նման կոմպրեսը խորհուրդ է տրվում անել երեկոյան՝ քնելուց առաջ։ Կիրառեք ամեն օր, մինչև ստանաք ցանկալի արդյունք:
Երկրորդ դեղամիջոցը․
• խնձորի քացախ
• բամբակյա կտոր
Խնձորի քացախը քսեք բամբակյա կտորի վրա և սրբեք մաշկի ցավոտ հատվածներին՝ թողնելով 30 րոպե: Կրկնեք ընթացակարգը օրական երկու կամ երեք անգամ, ամեն օր։
Նաև հիանալի լուծում կլինի ոտքերի թեթև մերսումը մի քիչ խնձորի քացախով: Ձեռքերը թրջեք քացախով և քսեք այն մաշկին նուրբ շրջանաձև շարժումներով։
Կատարեք շարժումներ ներքևից վեր: 10 րոպե հետո լվանալ ջրով։ Հետևեք ընթացակարգին ամեն օր և շուտով կնկատեք առաջին արդյունքները։