Այս 2 բաղադրիչներով դիմակ պատրաստեք, որը բոտոքսի ազդեցություն կթողնի
Վերացրեք կնճիռները, տարիքային բծերը և երիտասարդացրեք մաշկի բջիջները:
Դուք պետք է փորձեք այս դիմակը. Հարմար է բոլոր տարիքի և տեսակի մաշկի համար։
Դիմակն ունի բոտոքսի էֆեկտ և այն աներևակայելի է:
Բաղադրատոմսը շատ պարզ է, և ձեզ հարկավոր է ընդամենը երկու պարզ բաղադրիչ։
Դիմակի հիմնական բաղադրիչը ձվի սպիտակուցն է։
Սպիտակուցը հակաբակտերիալ հատկություն ունի։ Այն պարունակում է B վիտամիններ և վիտամին E, ինչպես նաև 15 այլ կարևոր հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են գեղեցիկ մաշկի համար:
Ձվի սպիտակուցի դիմակները վերականգնող ազդեցություն ունեն՝ հարթեցնում են նուրբ կնճիռները, արագացնում են մաշկի բջիջների վերականգնման գործընթացը և փայլեցնում մաշկը։
Ձվի սպիտակուցը հիանալի է ցանկացած տարիքի մաշկի համար, այն օգնում է մաշկին պահպանել երիտասարդությունը և վերացնում մաշկի ծերացման նշանները:
Ինչպես նաև ձվի սպիտակուցն ունի մաքրող, տոնուսավորող, չորացնող հատկություն և օգնում է ազատվել սև կետերից։
Բաղադրությունը․
1 ձվի սպիտակուց
2 թեյի գդալ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա
Օսլան խառնել ձվի սպիտակուցի հետ։ Դիմակը քսեք դեմքի, պարանոցի, դեկոլտեի և ձեռքերի մաքուր, չոր մաշկին։ Դիմակը կարող եք քսել խոզանակով կամ բամբակով։ Երբ դիմակը չորանա, կիրառեք դիմակի երկրորդ շերտը, ապա երրորդը։ Դրանից հետո դիմակը լվանալ սառը ջրով, առանց մաշկը ձգելու։
Այս դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել ամեն երեկո՝ քնելուց առաջ 20-25 օր, իսկ հետո 10 օր շարունակ կիրառել ամեն օր, որից հետո դիմակը կարելի է կիրառել շաբաթը մեկ անգամ։
Դիմակի մեջ բնական կոլագենի առկայությունը շատ արդյունավետ է դարձնում այն: Արդյունքները կգերազանցեն ձեր բոլոր սպասելիքները: